Արտակ Ապիտոնյան
ԱԳՆ նախարարի 3 տեղակալներն ազատվել են պաշտոնից
Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնից ազատելու որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»…
ԱԳՆ-ից հերքում են՝ փոխնախարարների հրաժարականների մասին լուրերը
Լուրեր էին շրջանառվում, որ արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը հրաժարականներ են տվել։ Այս մասին լուրերը հերքել են ԱԳՆ-ից։ Նախարարությունից հայտնել են, որ փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները։
Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում…
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նշված սադրիչ գործողությունները…
ՀԱՊԿ-ը 3 օր ունի արձագանքելու համար․ ԱԳ փոխնախարար
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն ունի 3 օր ժամկետ՝ Հայաստանին դիմումին արձագանքելու համար։ Նա ասաց, որ եռօրյա ժամկետում աշխատել սկսող մեխանիզմն իրենից ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ անդամ-երկների միջև, որի ընթացքում էլ ձևավորվում են համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Ապիտոնյանի խոսքով՝ իրենք իրավիճակի մասին տեղեկացրել են և ՀԱՊԿ-ին, և…
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: «Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով…
Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը
Դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Հանդիպումը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և…
Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին և վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու…
ԱԳ նախարարի տեղակալը Մինսկում մասնակցել է բարձր մակարդակի համաժողովի
Սեպտեմբերի 3-4-ը ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցեց Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ԵԱՀԿ և ԱՊՀ գլխավոր…
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 40-րդ հանդիպումը Սոֆիայում
Հունիսի 28-ին Սոֆիայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Հանդիպումը վարում էր ՍԾՏՀԿ նախագահող երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
Հունիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային (Rudolf Michalka)։ Իր ողջույնի խոսքում Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության երկխոսությունը Հայաստանի հետ, ինչի վկայությունն են դեսպան Միխալկայի կանոնավոր այցելությունները Հայաստան և մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող միջոցառումներին։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթ ունեցավ ԵԱՀԿ-ում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցեց ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես եկավ ելույթով: Փոխնախարարը սկսեց իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության…
Փաշինյանի նոր նշանակումները
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աշոտ Հովակիմյանին ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նա նույն հոդվածի 1-ին մասով Կարեն Նազարյանին եւս ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանն Արտակ Ապիտոնյանին նշանակել…
Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արտակ Ապիտոնյանին հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:













