արտահերթ նիստ
Այսօր տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ
Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական էջում։
Ազգային ժողովը մարտի 26-ին արտահերթ նիստ կգումարի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ։ Կառավարության առաջարկով 2019 թվականի մարտի 26-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր: Դեմ ձայներ չկային: Նշնենք, որ 2018 թվականին պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ինչ-ինչ պատճառներով հանձնաժողովը չի ստեղծվել, հետևաբար խնդիրներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հարցերում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի…
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին`ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մարտին 13-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Կառավարության առաջարկով՝ նիստը կգումարվի մարտի 13-ին` ժամը 12:00-ին: Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Կանցկացվի Երևանի ավագանու արտահերթ նիստ
Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը:
ԱԺ առաջին նստաշրջանի գումարման օրը ԿԸՀ-ն կհայտարարի հունվարի 4-ին
Հունվարի 4-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարելու: Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են՝ օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝ 1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին 2. Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և…









