ԱԺ առաջին նստաշրջանի գումարման օրը ԿԸՀ-ն կհայտարարի հունվարի 4-ին

Հրապարակող՝

ԱԺ առաջին նստաշրջանի գումարման օրը ԿԸՀ-ն կհայտարարի հունվարի 4-ին

Ամենադիտվածներ

Հունվարի 4-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարելու: Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են՝ օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝

1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին

2. Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3. Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:

Ամենաթարմ