արտահերթ նստաշրջան

  • ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան – 23․12.2022

    ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան – 23․12.2022

    ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: Նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ընդգրկված է 7 հարց: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել…

  • Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

    Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

    Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: Օրակարգում կլինի 2 հարց, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

    Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

    ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և քվեարկությամբ ընդունվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը: »Մարդու իրավունքների եվրոպական դատարանում…

  • ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին ողբերգական վթարների զոհերի հիշատակը

    ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին ողբերգական վթարների զոհերի հիշատակը

    Հուլիսի 9-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը: Նիստի հենց սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին շաբաթ օրը Երասխի ճանապարհին և կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը։

  • Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

    Կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

    Հուլիսի 4-ին Կառավարության հերթակա նիստի ընթացքում որոշվեց ԱԺ-ին արտահերթ նստաշրջան առաջարկել: Կառավարությունն առաջարկում է 2019 թվա­­կա­նի հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել Ազգային ժո­ղո­վի ար­­տա­­հերթ նստաշրջան:

  • Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանների աշխատանքը

    Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանների աշխատանքը

    ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 1-ին շարունակել է հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ Կառավարության ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,…

  • Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

    Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` 2019 թվականի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով` «Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություն»: