Արտաշատ
113 հա խոտածածկ տարածքներում մարվել է բռնկված հրդեհները. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հրապարակել է. «Մարտի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 3000 քմ, Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ…
Արտաշատի երաժշտական դպրոցում կանցկացվեն վարպետության դասեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համատեղ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամն Արարատի մարզում կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը», որի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման համար: Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին,…
Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում: Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների…
Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է: Արտաշատի…
Արտաշատում մաքրել են չնախատեսված վայրերում թափված շինարարական աղբը
Արտաշատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ միջոցներ են ձեռնարկել և ողջ քաղաքում հատուկ տեխնիկայի օգնությամբ հավաքվել ու տեղափոխվել է թափված շինարարական աղբը։ Համայնքապետարանը Միաժամանակ մեկ անգամ ևս կոչ է անում՝ չլցնել շինաղբը կենցաղային աղբի համար նախատեսված արկղերում կամ դրանց շուրջը և ցանկացած այլ վայրում, որտեղ օրենքով արգելվում է։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Խախտումներ են հայտնաբերվել Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում
Ինչպես արդեն տեղեկցրել ենք, հոկտեմբերի 16-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը՝ Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Արմենուհի Ադամյանին), հայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք` չոր թխվածքաբլիթ, իսկ ճաշարանում մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նեկտար, բուսական յուղ…
Արտաշատի դպրոցում թունավորված բոլոր երեխաները դուրս են գրվել
ՀՀ առողջապահության նախարարությունն Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Այժմ ընթանում են լաբորատոր հետազոտություններ: Դեպքի առիթով հարուցվել…
Արտաշատի բոլոր դպրոցներում սննդի վերահսկողություն է սկսվել
ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Արարատի մարզային կենտրոնի և Երևանից կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների»…
Արտաշատի դպրոցի հոսպիտալացված աշակերտների վիճակը բավարար է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արտաշատի N 5 դպրոցի աշակերտները դպրոցի բուֆետի պիցցայից պլաստմասի համ են զգացել։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ հաճախ են օգտվում բուֆետից, բայց առաջին դեպքն էր, որ իրենց վատ են զգացել։ «Ես հոթդոգ եմ կերել, ինձ վատ զգացի Մայրենիի ժամին, փսխեցի, գնացի բուժկետ, հետո մաման եկավ ու ինձ բերեց հիվանդանոց։ Փորս էր ցավում ու սրտխառնոց…
Երեխաների սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: «Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի…
Նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։ Միաժամանակ,…
Ջրօգտագործող ընկերություններում խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի…
Արտաշատի սահմանապահ ջոկատը 64 տարեկան է
Լրացավ Արտաշատի սահմանապահ ջոկատի 64 տարին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի քարտուղարությունը, Արտաշատի սահմանապահ ջոկատը կազմավորվել է 1955 թվականի հունիսի 25-ին ԽՍՀՄ ՆԳՆ հրամանով։ Մինչ այդ սահմանապահ ուղեկալները մտնում էին Հոկտեմբերյանի (Արմավիրի) սահմանապահ ջոկատի մեջ։ Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի ավելի քան 70 կիլոմետրանոց հատվածը Արաքս գետով։ 1958-ին «Արարատ» ուղեկալին շնորհվեց…
Արտաշատում երկու կին իրար են ծեծել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն: Բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում,…
Արտաշատում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ
Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: