Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն:
Բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության ապարատին է միացված:
Հայտնի է, որ կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բժշկական հաստատության շենքում և օծանելիքի պատճառով երեկ վիճել է նույն շենքի 53-ամյա բնակչուհու հետ, որը այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել:
Այժմ իրավապահները պարզում են դեպքի մանրամասները: Հայտնում է shantnews.am-ը: