արտավազդ փելեշյան
Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի Բնություն ֆիլմի պրեմիերան
Հունիսի 18-ին ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և հնարավոր է եղել ավարտել հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է:…
Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր գիրքը
Հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Այն հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ: Այն մեծ հետաքրքրություն…
Թումանյան 31-ում այսօր կբացվի Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը
Այսօր՝ ժամը 14:00-ին, Թումանյան 31 հասցեում «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի կունենա համաշխարհային համբավ ունեցող կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այս խաչմերուկից սկսվել է մեծանուն վարպետի ճանապարհը դեպի կինո: Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա կլինեն Արտավազդ Փելեշյանը, ԿԳՄՍ նախարարության և Երևանի…
Կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան 83-րդ ամյակը
Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը: Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը: Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի: Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է: Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի…