fbpx
Մշակույթ

Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր գիրքը

Հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Այն հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:

Այն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին. գեղարվեստական մտածողության, հեղինակի՝ նուրբ հումորով պատմելու ունակությունների շնորհիվ գիրքը կարող է հետաքրքրել ողջ ընթերցասեր հասարակությանը:

Հիշեցնենք՝ վերջերս Ամստերդամում անցկացված Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի էր ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:

Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել էր «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ