արտաքին գործեր

  • Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե

    Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե

    Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 15-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

  • Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

    Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին Գիտնականն իր գյուտի հարցով բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված…

  • Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան

    Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան

    Սեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն…

  • Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման գործում․ Բլինքենը՝ Միրզոյանին

    Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման գործում․ Բլինքենը՝ Միրզոյանին

    Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և…

  • Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

    Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

    Սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Երկխոսության զարգացման համատեքստում…

  • Լավրովը արևմուտքին կողմնակալության մեջ է մեղադրում

    Լավրովը արևմուտքին կողմնակալության մեջ է մեղադրում

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սվերդլովսկի շրջանի մարզական համայնքի ներկայացուցիչների առջև հայտնել է, որ ամաչկոտ կերպով աչքերը չի խոնարհի Արևմուտքի բացահայտ անարդարությանն ու կողմնակալությանը։ Նա նշել է, որ «արևմուտքի հանձնառությունը ռուսաֆոբ գործողություններին և իր հաճախորդներին Ռուսաստանի դեմ լարելու և նրան մշտապես գրգռելու, հավասարակշռությունից հանելու այնքան ակնհայտ է, որ ոչինչ ապացուցելու կարիք չկա»: «Հետևաբար, մենք…

  • Արարատ Միրզոյանն ԱԳ նախարար նշանակվելու առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ

    Արարատ Միրզոյանն ԱԳ նախարար նշանակվելու առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ

    Նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։ Եվրոպայի խորհրդի…

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

    Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

    Օգոստոսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի…

  • Եռակողմ հայտարարության դրույթների կամայական մեկնաբանումն անթույլատրելի է. Միրզոյան

    Եռակողմ հայտարարության դրույթների կամայական մեկնաբանումն անթույլատրելի է. Միրզոյան

    Օգոստոսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսել և պատասխանել է լրագրողների հարցերին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության և քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։ Անկասկած, Հայաստանի…

  • Մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Բաբայան

    Մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Բաբայան

    Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել Ջավադ ալ Բայդանիին՝ արաբական Аlmothaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքին։ – Ի՞նչ կարգավիճակ ունի հետպատերազմյան Ղարաբաղը, և ինչպիսի՞ կարգավիճակի ամրապնդմանն են ուղղված լինելու ԼՂՀ իշխանությունների ջանքերը: – Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակը էապես չի փոխվել: Ագրեսիայի նպատակն Արցախի Հանրապետության,…

  • Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ տարածքից դուրսբերումը կարող է հարցերը քննարկելու պայմաններ ստեղծել․ Միրզոյան

    Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ տարածքից դուրսբերումը կարող է հարցերը քննարկելու պայմաններ ստեղծել․ Միրզոյան

    Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը: Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես…

  • Ճապոնիայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

    Ճապոնիայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

    Օգոստոսի 26-ին արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․ Բաքոյան ԱԺ-ն ընդունեց Կառավարության ծրագիրը Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր…

  • Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը

    Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նշվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ի թիվս այլ հարցերի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հունգարիայի արտաքին գործերի նախարար…

  • ԲՏԱ նախարարը հանդիպել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ

    ԲՏԱ նախարարը հանդիպել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ

    Օգոստոսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ նախարար Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությանը։ «Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչելու փաստը, այս առումով Ուրուգվայն առանձնահատուկ տեղ ունի աշխարհասփյուռ հայության համար։ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն…