Արտգործնախարար

  • Ֆրանսիայի արտգործնախարարը Կիևում է

    Ֆրանսիայի արտգործնախարարը Կիևում է

    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ծրագրված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը: Բարոն հայտարարել էր, որ այս շաբաթավերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ Ուկրաինան դժվար պահ է ապրում և այդ երկրի համար դժվար է պահել առաջնագիծը։ Սպասվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը հանգստյան օրերին…

  • Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում. արտգործնախարար

    Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում. արտգործնախարար

    Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվել է եվրոպական գործընկերների հետ։ «Մենք հակված ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի…

  • Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

    Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

    Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը, հավատարիմ մնալով ադրբեջանական պետական քարոզչության ստահոդ էությանը, հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանք է հնչեցրել…

  • Թուրքիայի արտգործնախարարը հունվարին կայցելի ԱՄՆ

    Թուրքիայի արտգործնախարարը հունվարին կայցելի ԱՄՆ

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ կատարվելիք այցի վերաբերյալ: Այս մասին Չավուշօղլուն Բրազիլիայից վերադառնալիս ասել է լրագրողների հետ զրույցում: Չավուշօղլուն հայտնել է, որ իր այցը ԱՄՆ կկայանա հունվարի 17-ին։ Թուրք նախարարի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

  • Բելառուսի արտգործնախարարությունը վճռական բողոք է հայտնել Մինսկում Ուկրաինայի դեսպանին

    Բելառուսի արտգործնախարարությունը վճռական բողոք է հայտնել Մինսկում Ուկրաինայի դեսպանին

    Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին կանչել են Բելառուսի արտգործնախարարություն, նրան վճռական բողոք են հայտնել երկրի տարածքում ուկրաինական հրթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: Ավելի վաղ բելառուսական կողմից հայտնել էին, որ այսօր առավոտյան Բելառուսում գրանցվել է C-300 հրթիռի անկում, որը…

  • Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

    Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է Հունաստանին և սպառնալից հայտարարություններ արել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Թուրք նախարարը սպառնացել է, որ Թուրքիայի զայրույթը սարսափելի կլինի: «Թող բոլորը խելքի գան,…

  • Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այց է կատարել Կիև

    Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այց է կատարել Կիև

    Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Կիև, հայտնում է AFP-ը։ Սա նրա երկրորդ այցն է Ուկրաինա, որը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ Բեռլին կատարած այցից մեկ շաբաթ անց։ «Այսօր ես եկել եմ Կիև, որպեսզի ցույց տամ, որ ուկրաինացիները կարող են շարունակել ապավինել մեզ, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասվում…

  • Բալի կղզում մեկնարկում է G20-ի արտգործնախարարների հանդիպումը

    Բալի կղզում մեկնարկում է G20-ի արտգործնախարարների հանդիպումը

    Ինդոնեզիայի Բալի կղզում հուլիսի 7-8-ը կանցկացվի G20 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Օրակարգային հարցերն են՝ Ուկրաինայի շուրջ զարգացումները, ինչպես նաև աշխարհում պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել էր մասնակցելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Նախագահներն ընդունել են հրավերը, սակայն մասնակցության ձևաչափի մասին մանրամասներ դեռևս չեն ասվել: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան տեսակապի…

  • Հայաստանը պատրաստ է իր ունեցած բոլոր քարտեզները տրամադրել գերիների դիմաց․ Փաշինյան

    Հայաստանը պատրաստ է իր ունեցած բոլոր քարտեզները տրամադրել գերիների դիմաց․ Փաշինյան

    Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատած, որտեղ վարչապետը անդրադարձել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք…

  • Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

    Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

    Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկո Օլավի Հաավիստոյի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ «Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի…

  • Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին

    Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին

    Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 մլն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն: Նա ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների ու պատվաստանյութերի գնման նպատակով: «Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, այդ թվում և անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին այն նախագծերի վերականգնման ու իրականացման…

  • Հայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան

    Հայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան

    Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը ղարաբաղյան բանակցություններում հայկական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։ Առաջինը դելիմիտացիայի և…

  • Արտգործնախարար Այվազյանը ստել է՝ ասելով, թե Երևանը չունի ականապատման քարտեզներ

    Արտգործնախարար Այվազյանը ստել է՝ ասելով, թե Երևանը չունի ականապատման քարտեզներ

    Արտգործնախարար Այվազյանը ստել է՝ ասելով, թե Երևանը չունի ականապատման քարտեզներ. Արմեն Գրիգորյան Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը ստել է՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանը չունի Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներ և նման կերպ խոչընդոտել հայաստանցի ռազմագերիների վերադարձմանը: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նշել է՝ կային որոշ…

  • Մենք վճռականորեն դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում. Չավուշօղլու

    Մենք վճռականորեն դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում. Չավուշօղլու

    Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայստանում տեղի ունեցող գործողություններին: «Աշխարհի որ կետում էլ տեղի ունենա հեղաշրջումը, մենք այն դատապարտում ենք: Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք դրա փորձը Հայաստանում: Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Բանակի օգնությամբ կառավարության տապալումը, ինչպես նաև դրա կողմից կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում…

  • ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն վերացնի բոլոր պատժամիջոցները. Զարիֆ

    ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն վերացնի բոլոր պատժամիջոցները. Զարիֆ

    Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` «հակադարձ մեխանիզմի» ակտիվացումից հրաժարվելու և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերսկսման մասին որոշումը ասել է, որ ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն և արդյունավետորեն վերացնի Թրամփի վարչակազմի կողմից 2231 բանաձեւի շրջանակներում վերահաստատված բոլոր պատժամիջոցները: «ԱՄՆ-ն խոստովանել է, որ Մայք Պոմպեոյի (նախկին պետքարտուղար) պահանջները 2231 բանաձևի շրջանակներում իրավական ուժ չունեն: Մենք համաձայն…