Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին

Ամենադիտվածներ

Չինաստանը շուրջ 30 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին

Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 մլն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն:

Նա ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների ու պատվաստանյութերի գնման նպատակով:

«Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, այդ թվում և անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին այն նախագծերի վերականգնման ու իրականացման հարցում, որոնք ուղղված են ժողովրդի բարօրությանը»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ