Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Կիև, հայտնում է AFP-ը։
Սա նրա երկրորդ այցն է Ուկրաինա, որը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ Բեռլին կատարած այցից մեկ շաբաթ անց։
«Այսօր ես եկել եմ Կիև, որպեսզի ցույց տամ, որ ուկրաինացիները կարող են շարունակել ապավինել մեզ, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասվում է Բերբոքի հայտարարության մեջ:
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիան Կիև է ուղարկել հաուբիցներ, հրթիռային կայաններ և զենիթային հրթիռներ։

