Արտյոմ Խաչատրյան

  • Պաշտպանության փոխնախարարը մասնակցել է Արցախում զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

    Պաշտպանության փոխնախարարը մասնակցել է Արցախում զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

    Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի…

  • Զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

    Զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

    Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

  • Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

    Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

    2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչակակն կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական…