Արտուր
Արթուրը ցանկացել է մտնել Կամպ Նոու, բայց մերժում է ստացել
Իտալական «Յուվենտուս» տեղափոխվող «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրը ցանկացել է Կամպ Նոու ստադիոնից հետևել «Բարսա»-«Նապոլի» (3-1) խաղին։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ նրա այս ցանկությունը չի իրականացել, քանի որ նա մերժում է ստացել։ Պատճառների մասին չի նշվում։ Հիշեցնենք, որ բրազիլացին ավելի վաղ հրաժարվել էր մինչ «Յուվե» տեղափոխվելը խաղալ կատալոնյան ակումբում։ Ըստ աղբյուրի՝ առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի «Բարսայի» մարզական…
Արտուրը Յուվենտուսին անվանել է մեծ ակումբ
«Բարսայի» ֆուտբոլիստ Արտուրը 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո պետք է տեղափոխվի «Յուվե»։ Նա Instagram-ի իր էջում մեկնաբանել է այս տեղափոխությունը։ «Շնորհակալ եմ «Յուվենտուսին»՝ իմ հանդեպ հետաքրքրության համար: Գիտեմ, որ տեղափոխվում եմ մեծ ակումբ: «Յուվենտուսի» կազմում մեզ շատ մարտահրավերներ են սպասվում: Բայց հիմա ես կենտրոնացած եմ ներկայի վրա: «Բարսելոնան» կարևոր նպատակներ ունի: Ես կներդնեմ իմ ամբողջ ուժը՝…
Ինտերը հետաքրքրված է Բարսայի ֆուտբոլիստով
Կատալոնական «Բարսելոնայի» 23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Արտուրը հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն։ Աղբյուրը նշում է, որ իտալական ակումբի ղեկավարությունը ցանկանում է կիսապաշտպանին տեսնել «Ինտերում»։
Մեսսին իրեն չի առանձնացնում թիմից, նա հասարակ տղա է․ Արթուր
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը խոսել է խաղընկիերոջ՝ Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին հասարակ տղա է, ով չի առանձնացնում իրեն թիմից: Նա փորձում է օգնել նորեկներին, լուծել նրանց խնդիրները: Դու կարող ես ցանկացած հարցով դիմել Լեոյին: Նույնիսկ զարմանալի է, որ այդպիսի գերաստղը այդպիսի սովորական կյանքով է ապրում», – Արթուրի խոսքերը մեջբերում է AS-ը:
Սուրաեսն ու Արտուրը մեկնել են Մադրիդ` Ռեալի հետ խաղին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ պատասխան խաղին (առաջին խաղը` 1:1): Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Մադրիդ է մեկնել կատալոնական ակումբի 19 ֆուտբոլիստ` տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Կոուտինյո, Արտուր, Սուարես, Մեսսի, Դեմբելե, Սիլեսեն, Մալկոմ, Լենգլե, Ալբա, Ռոբերտո, Ալենյա, Վիդալ,…