Արցախի նախագահ
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին:
Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին…
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը,…
Արցախում քննարկվել է Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության…
Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ…
Արցախի նախագահը հանդիպել է Համահայկական 7-րդ խաղերի կամավորականների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։
Բակո Սահակյանը այցելել է առաջնագիծ
Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Նույն օրը…
Բակո Սահակյանը ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Քննարկվել են Գլենդել-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Գլենդել քաղաքի հետ փոխգործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:
Բակո Սահակյանը դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Բակո Սահակյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ…
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան…















