Արցախի տեղեկատվական շտաբ

  • Արցախի աշխատակիցների չվճարված աշխատավարձերը՝ անորոշության մեջ

    Արցախի աշխատակիցների չվճարված աշխատավարձերը՝ անորոշության մեջ

    Արցախի հայաթափման հետևանքով սառեցվել են Արցախի անունով բացված բանկային հաշիվները, ինչը խոչընդոտում է ավելի քան 22 հազար աշխատակիցների աշխատավարձերի և նպաստների վճարմանը: Խնդիրը դեռևս լուծում չի ստացել ՀՀ կառավարության կողմից:

  • Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութով ներկայացրել է ադրբեջանական դիվերսիայի մանրամասները

    Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութով ներկայացրել է ադրբեջանական դիվերսիայի մանրամասները

    Արցախի տեղեկատվական շտաբը կից ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Տեսանյութում հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները: Տեսանյութն՝ այստեղ։

  • Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է

    Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է

    Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է 11.01.2023 թ. դրությամբ քառալեզու պաշտոնական տեղեկագիրը՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես…

  • Սեյսուլանում ադրբեջանական զորքերը վերադարձել են ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբ

    Սեյսուլանում ադրբեջանական զորքերը վերադարձել են ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբ

    Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։ Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում կեղծ…

  • Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է առաջնագծում եղած իրավիճակին

    Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է առաջնագծում եղած իրավիճակին

    Այսօր՝ Արցախի Ազգային ժողովի նիստում ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը։ Նա նշեց, որ առաջնագծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է։ Թովմասյանն ասաց, որ կարող են հանգիստ ու անկաշկանդ կյանքի կոչել բոլոր այն օրենքի նախագծերը, որոնք ինքը կներկայացնի։ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և…

  • Արցայիկ Հարությունյանը ուժայինների հետ խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են հանձնարարականներ

    Արցայիկ Հարությունյանը ուժայինների հետ խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են հանձնարարականներ

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ԼՂ ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար․ ՀՀ ԱԽ հայտարարությունը «Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար…

  • Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ

    Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ

    Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ կապված շփման գծում իրադրության հետ։ Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ԼՂ ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար․ ՀՀ ԱԽ հայտարարությունը Մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ․ Թովմասյան՝ Արցախի ժողովրդին «Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել…

  • Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում. շտաբ

    Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում. շտաբ

    Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ, օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Արցախի իշխանություններն ինտենսիվ երկխոսության մեջ են խաղաղապահների հրամանատարության հետ․ շտաբ Սահմանին իրադրությունը…

  • Սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է․ ադրբեջանցիները մնում են մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ շտաբ

    Սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է․ ադրբեջանցիները մնում են մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ շտաբ

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ կապված արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հետ։ Ադրբեջանը կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների․ Արցախի ՊՆ Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ Արցախի ՊՆ «Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի…

  • Ադրբեջանի զինված ուժերը Փառուխի ուղղությամբ խախտել են շփման գիծը․ տարհանվել են կանայք և երեխաները

    Ադրբեջանի զինված ուժերը Փառուխի ուղղությամբ խախտել են շփման գիծը․ տարհանվել են կանայք և երեխաները

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում կեղծ տեղեկություններ չտարածել…

  • Արցախում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր

    Արցախում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր

    Արցախում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջի գրառումից։ «Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր`…

  • Արցախում մեկուսացված է 17 քաղաքացի

    Արցախում մեկուսացված է 17 քաղաքացի

    Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ-ում մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը կազմում է 10: Բուժվել է 6 քաղաքացի, մեկուսացված են 17-ը։ Ընդհանուր թեստավորված քաղաքացիների թիվը կազմում է 359։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/138948164412639/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBhxU01PctPsXxxQAXDoToYttAVttB892acX6NinvO4xm9KLqbiBklpz1oYWx8mfKI0i0OubeRRuhBg6XhdsyJDeyBBtM3JGV-y2JWmVQ_WNZ9EnkXCGoK68_7fkWcLNTNp9FJamNj7nZHx-c84qRSCkOLcdcY5nguUw787k0YxqoUPLyV4mwFL2uplUbKN_ghq8m0mlEzl0GCxpvwr9zD3rgpwhxxd_5X7JIR5TIZ6fvsmOPc1WyT8ILuI-CE2GnD460e9Xwwq3yUWTQHbyDstF_ByKqMFS4pSS4HXLYzsdtygvTCah11cZB6r9S6Kx2o-eg2W-5xvWPlmeey1o8w&__tn__=-R

  • 3 օրում ախտահանվել է ՀՀ-ից Արցախ մուտք գործած 767 մեքենա

    3 օրում ախտահանվել է ՀՀ-ից Արցախ մուտք գործած 767 մեքենա

    Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ապրիլի 18-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254…

  • Արցախի ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռ չեն ստացվել

    Արցախի ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռ չեն ստացվել

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի…