Առողջապահություն

Արցախի ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռ չեն ստացվել

Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․

«Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել:

Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ, քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Zondag 12 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ