Ա սերիա

  • Իբրայի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է մինչև սեպտեմբեր

    Իբրայի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է մինչև սեպտեմբեր

    Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի վնասվածքից դեռևս լրիվ չի ապաքինվել ու կարող է բաց թողնել Ա Սերիայի առաջին հանդիպումը «Սամպդորիայի» հետ՝ օգոստոսի 23-ին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ վտանգ կա վնասվածքի կրկնության, այդ պատճառով՝ Իբրան կշարունակի վերականգնողական գործընթացը։ Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողի վերադարձը նախատեսվում է սեպտեմբերին։

  • Ա Սերիայում 5 փոխարինման կանոնը դեռևս կպահպանվի

    Ա Սերիայում 5 փոխարինման կանոնը դեռևս կպահպանվի

    Համաճարակային իրավիճակից ելնելով ֆուտբոլում սկսվեց կիրառվել 3-ից ավել փոխարինումների կանոնը։ Կոնկրետ Իտալիայի Ա Սերիայի դեպքում դա 5 փոխարինումն է։ Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ այդ կանոնը կպահպանվի նաև գալիք մրցաշրջանում։ Նշվում է, որ ակումբներին դուր է եկել այդ կանոնը։ Նշենք, որ Ա Սերիան կմեկնարկի օգոստոսի 21-ին։

  • Ումտիտին ու Պյանիչը կհեռանան Բարսայից

    Ումտիտին ու Պյանիչը կհեռանան Բարսայից

    Միրալեմ Պյանիչն ու Սամուել Ումտիտին կհեռանան կատալոնական «Բարսելոնայից»։ Այս մասին հայտնել է ակումբի գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին։ Նա նշել է, որ այս խաղացողները գիտեն և մարզչի կարծիքը, և ակումբի հնարավորությունները ու իրենց շփումը պատշաճ է։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Պյանիչը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա։

  • Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

    Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

    Հայաստանի ազգային հավաքականի ու ԲԿՄԱ-ի վինգեր Ժիրայր Շաղոյանով հետաքրքրված է իտալական Ա Սերիան ներկայացնող «Ջենոան»։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնում է Արարատ Մամբրեյանը։ Նա, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ակումբն արդեն սկսել է բանակցությունների Շաղոյանի կողմի հետ։ Մամբրեյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Շաղոյանի գործակալ է վերջերս դարձել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ…

  • Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է․ Transfermarkt

    Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է․ Transfermarkt

    Transfermarkt հեղինակավոր պորտալը հրապարակել է Իտալիայի Ա Սերիայի ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։ Ըստ այդ ցուցակի՝ Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով՝ դառնալով 15 միլիոն եվրո՝ 20-ի փոխարեն։ Պորտալի տվյալներով՝ այս պահին Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ինտերի» աստղ Ռոմելու Լուկակուն է, ում արժեքը գնահատվել է 100 միլիոն եվրո։…

  • Ազարը՝ Ռոմայի դիտակետում

    Ազարը՝ Ռոմայի դիտակետում

    Իտալական «Ռոման» դիտարկում է «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարին ձեռք բերելու հնարավորությունը։ Տրանսֆերը կարող է տեղի ունենա մինչմրցաշրջանային հատվածում։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ «Ռոման» ուզում է վարձակալությամբ ստանալ Ազարին, բայց ստանալ նաև հնարավորություն՝ հետագայում գնելու նրա տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ Ազարի տեղափոխվելը էլ ավելի կարևոր կլինի, եթե Հներիխ Մխիթարյանը հեռանա թիմից։

  • Ռոմայի հայտացուցակը՝ Ինտերի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ռոմայի հայտացուցակը՝ Ինտերի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակներում այսօր միմյանց հետո կմրցեն «Ինտերն» ու «Ռոման»։ Հռոմեական ակումբի Twitter-ի էջում հրապարկվել է թիմի հայտացուցակը՝ միլանյան ակումբի դեմ խաղի համար։ Դրանում ընդգրկված է նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ 🟥🟧🟨📋🟨🟧🟥 🐺 I nostri convocati per #InterRoma#ASRoma pic.twitter.com/VmFk7mxhFN — AS Roma (@OfficialASRoma) May 12, 2021

  • Մխիթարյանը՝ Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Մխիթարյանը՝ Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հավաքականի կազմը ձևակերպել է Whoscored պորտալը։ Մխիթարյանին պորտալը տվել է 9,5 միավոր, որը ցածր է միայն Մխիթարյանի թիմակից Լորենցո Պելեգրինիի ցուցանիշից՝ 10 միավոր։ Խորհրդանշական հավաքականում «Ռոմայից» ընդգրկվել են նաև Կարսդորֆն ու Մալորալը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանին հաջողվեց մեկ գոլ…

  • Պարման կլքի Ա Սերիան

    Պարման կլքի Ա Սերիան

    Իտալիայի Ա Սերիայում հանդես եկող «Պարման» հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Բ Սերիայում։ Այս մասին պարզ դարձավ, երբ ակումբը պարտվեց «Տորինոյին» ու մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հետ է մնում «Կալյարիից» 12 միավոր, բայց անձնական խաղերով զիջում է վերջինիս։ Այսպիսով՝ «Պարման» երկրորդ ակումբն է, որը լքում է Ա Սերիան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշարը լքում…

  • Ա Սերիայի ակումբները պահանջում են պատժել Յուվեին, Ինտերին ու Միլանին

    Ա Սերիայի ակումբները պահանջում են պատժել Յուվեին, Ինտերին ու Միլանին

    Իտալիայի Ա Սերիայի մի շարք թիմեր պահանջում են պատժել Սուպերլիգային միացած 3 իտալական ակումբներին՝ «Յուվենտուսին», «Ինտերին» և «Միլանին»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ նամակը ստորագրել է Ա Սերիայի ակումբների մեծ մասը։ Նրանց թվում է նաև «Ռոման»։

  • Ռոման ներկայացրել է Կալյարիի խաղի համար հայտացուցակը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ռոման ներկայացրել է Կալյարիի խաղի համար հայտացուցակը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Այսօր իտալական «Ռոման» արտագնա հանդիպում է անցկացնելու «Կալյարիի» հետ։ Խաղը կկայանա Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում։ Հռոմեական ակումբը Twitter-ի իր էջում ներկայացրել է այդ խաղի համար իր հայտացուցակը, որում ընդգրկված է նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:00-ին։ 🟥🟧🟨📋🟨🟧🟥 🐺 Smalling, Kumbulla, Spinazzola ed El Shaarawy tornano a disposizione#ASRoma…

  • Ռոնալդուն Ջենովայի հետ խաղից հետո մարզաշապիկը նետել է խոտածածկին

    Ռոնալդուն Ջենովայի հետ խաղից հետո մարզաշապիկը նետել է խոտածածկին

    Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ինչ-որ բաներ նետել խոտածածկին՝ խաղերից հետո։ Պարտուգալիայի հավաքականում ավագի թևկապից հետո հերթը «Յուվենտուսում» իր մարզաշապիկինն էր։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Ա Սերիայի «Ջենովայի» հետ խաղից հետո։ Football Italia-ի հետ զրույցում թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ասել է, որ Ռոնալդուն դժգոհ էր իր ելույթից։ Նա նշել է, որ ակումբը՝ մարզաշապիկը…

  • Ռոմայի հայտացուցակը Սասուոլոյի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ռոմայի հայտացուցակը Սասուոլոյի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Իտալական «Ռոման» այսօր հյուրընկալվելու է «Սասուոլոյին»։ Հռոմեական ակումբի twitter-ի էջում հրապարակվել է այդ խաղի համար «Ռոմայի» հայտացուցակը։ Դրանում ընդգրկված չէ հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով սրունքի վնասվածք ունի և բուժում է անցնում։ Խոսվում է, որ նա շարք կվերադառնա հաջորդ շաբաթ։ «Սասուոլո» – «Ռոմա» դիմակայությունը կայանալու է Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի…

  • Այսօր Ռոմային ծանր հանդիպում է սպասվում․ Մխիթարյանը չի օգնի թիմակիցներին

    Այսօր Ռոմային ծանր հանդիպում է սպասվում․ Մխիթարյանը չի օգնի թիմակիցներին

    Այսօր Իտալիայի Ա Սերիայի առաջնության շրջանակներում ծանր հանդիպում է սպասվում «Ռոմային»։ Հռոմեական ակումբն այսօր՝ մարտի 21-ին, ուժերը կչափի «Նապոլիի» հետ։ Թիմերը միմյանց հետ կիսում են 5-ից 6-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 50 միավորով։ Բայց պետք է հաշվի առնել, որ «Նապոլին» մեկ խաղ քիչ է անցակցրել «Ռոմայից»։ Եթե այսօր հռոմեական ակումբին հաջողվի հաղթել, ապա վերջինս միանգամից…

  • Ռոնալդուն՝ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

    Ռոնալդուն՝ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

    «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշարջանի (2019-2020) լավագույն ֆուտբոլիստ։ Պորտուգալացին 19/20 մրցաշրջանում Ա Սերիայում մասնակցել է 36 հանդիպման ու դարձել 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Una squadra da sogno! 🤩 Ecco la Top 11 maschile del Gran Galà del Calcio AIC-Special Edition con i premi dell' @assocalciatori per…