բագրատաշեն

  • Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

    Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

    Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից, մինչև 20:00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։ 

  • Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի

    Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի

    news.am-ը գրում է՝ Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը եւ Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական եւ վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Տրանսպորտային ծրագրերի…

  • Հրդեհ Բագրատաշեն գյուղում. 375 քմ մակերեսով տունն այրվել է ամբողջությամբ

    Հրդեհ Բագրատաշեն գյուղում. 375 քմ մակերեսով տունն այրվել է ամբողջությամբ

    Դեկտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լ. Խ.-ին պատկանող երկհարկանի տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:18-ին: Ամբողջությամբ այրվել է տունը՝ 375 քմ, ներքնահարկում՝ կուտակած 15…

  • «Տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել է այն՝ ինչ կարողացել է ձեռնարկել»,- Արմեն Փամբուխչյան

    «Տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել է այն՝ ինչ կարողացել է ձեռնարկել»,- Արմեն Փամբուխչյան

    Armtimes.com-ը գրում է. Դեկտեմբերի 6-ի կառավարության նիստում հաստատվեց այն որոշումը, որով աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ 2019թ-ի մարտի 1-ը։ Նախագծի համաձայն` ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչեւ 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու եւ շահագործելու հնարավորություն կստանա: Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից…