fbpx
Հասարակություն

Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի

news.am-ը գրում է՝

Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը եւ Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական եւ վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի իր գործընկերների հետ ծանոթացավ Tunnel Sadd Ariana ընկերության կողմից ներկայացված կամրջի նախագծի մի քանի տարբերակներին։

Քննարկման արդյունքում ընտրվել է լավագույն տարբերակը, որի առնչությամբ առաջարկվել են որոշ լուծումներ և փոփոխություններ։ Մասնագետները տվել են իրենց մեկնաբանությունները, որոնք նախագծողը պետք է հաշվի առնի նախագծի վերջնական տեսքի բերման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև կառուցվելիք կամրջի լայնական և երկայնական կտրվածքներին, տեղադիրքին, թեքություններին եւ այլ խնդիրների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ