բալիստիկ հրթիռներ
Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակումները. Ռազմավարական ազդակ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգի Չինաստան կատարելիք այցից առաջ՝ բարդ ուղերձ հղելով տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների, ներառյալ Վենեսուելայում ԱՄՆ-ի վերջին գործողության ֆոնին։
ԱՄՆ-ը զգուշացնում է Իրանին՝ բալիստիկ հրթիռներ չուղարկել Ռուսաստանին
Պաշտոնական Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է, որ Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ ուղարկելու նրա ծրագրերի մասին հաղորդումների հաստատվելու դեպքում հետևանքները կլինեն «արագ և խիստ»։ «Մենք պատրաստ ենք արձագանքել արագ և խիստ, եթե Իրանն իրականացնի բալիստիկ հրթիռների փոխանցումը, ինչը, մեր տեսանկյունից, դրամատիկ էսկալացիա կլիներ Ուկրաինայի դեմ ագրեսիայի Ռուսաստանի պատերազմին Իրանի սատարման մեջ», – այսօր լրագրողներին ասել է Միացյալ…
Իրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ է տրամադրել
Իրանը Ռուսաստանին է տրամադրել «երկիր-երկիր» դասի հզոր բալիստիկ հրթիռներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։ «Դա թաքցնելու պատճառ չկա: Մեզ թույլատրվում է զենք արտահանել ցանկացած երկիր, որը ցանկանում ենք», – գործակալությանը ասել է իրանցի պաշտոնյաներից մեկը: Իրանական երեք աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ հանրապետությունը Ռուսաստանին է տրամադրել մոտ 400 հրթիռ, որոնցից շատերը…
Ֆրանսիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ՝ իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն մեջբերելով «Reuters» գործակալությունը: «Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել։ Եթե դա դրական արդյունքի չհանգեցնի, մենք պատրաստ ենք կոշտ պատժամիջոցներ կիրառել, եւ նրանք դա գիտեն»,- ասել է…
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից ֆինանսավորվող Beyond Parallel կայքի զեկույցին: Զեկույցում ասվում է, որ վերոնշյալ օբյեկտը համարվում է Հյուսիսայի Կորեայի կառավարության կողմից չհայտագրված 20 բազաներից մեկը: Նշվում է, որ բազան ծառայում է որպես Nodong ռազմավարական ուժերի հրթիռային բրիգադի…
Իրանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. Մայք Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սեփական արտադրության արբանյակով իրանական հրթիռակրի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Պոմպեոն ընդգծել է, որ հրթիռակրի արձակումը ենթադրում է տեխնոլոգիաների օգտագործում, որոնք, փաստացի, նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման մեջ։ «Այդ արձակումը նման զենք ստեղծելու վերջնական նպատակին…
Ֆրանսիայի կոչը Իրանին
Ֆրանսիան կոչ է անում Իրանին` դադարեցնել ցանկացած գործունեություն, որը կապված է միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նշենք, որ երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ժամանակներս մտադիր է երկու արբանյակ արձակել` հայրենական հրթիռակիրներով:







