Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա

Ամենադիտվածներ

Հայաստանը միջազգային էներգետիկական վարկանիշում 9 կետով բարելավել է դիրքը

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից ֆինանսավորվող Beyond Parallel կայքի զեկույցին:

Զեկույցում ասվում է, որ վերոնշյալ օբյեկտը համարվում է Հյուսիսայի Կորեայի կառավարության կողմից չհայտագրված 20 բազաներից մեկը:

Նշվում է, որ բազան ծառայում է որպես Nodong ռազմավարական ուժերի հրթիռային բրիգադի շտաբ:

Հիշեցնենք, որ 2018 թ-ի հունիսին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահները համատեղ փաստաթուղթ էին ստորագրել: Փաստաթղթում խոսվում է Կորեական թերակղզու լիարժեք միջուկազերծման ուղղությամբ արվելիք աշխատանքի մասին:


|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ