բախվել
Վիետնամի մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել, ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է vnexpress-ը: Ըստ աղբյուրի, թռիչքուղու վրա ինքնաթիռը պոչային հատվածով հարվածել է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին։ Նշվում է, որ հրատարակության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ աննշան վնասվածքներ են ստացել, իսկ Ֆուկուոկ ուղևորներին տեղափոխել են մեկ այլ չվերթով:
Բախվել ռուսական և թուրքական բեռնատար նավերը
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Բոսֆորի նեղուցում իրար են բախվել ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը։ Տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր: Վթարի պատճառը եղել է այն, որ թուրքական նավը տեխնիկական խնդիրների պատճառով կորցրել է կառավարումը։
Թուրքիայում բախվել են զբոսաշրջային և դպրոցական ավտոբուսները
RIA Novosti գործակալությունը, հղում անելով Cumhuriyet թերթին, հայտնել է, որ Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգում բախվել են զբոսաշրջային և դպրոցական ավտոբուսները: Առաջին ավտոբուսում գտնվել են զբոսաշրջիկներ Ուկրաինայից: Ըստ տվյալների՝ վարորդի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, նա մահացել է: Դեպքի հետևանքով տուժել է 41 զբոսաշրջիկ, 7 աշակերտ և դպրոցական ավտոբուսի վարորդը:



