Բաղանիս
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին, տեսնելով գործող վարչակազմի կողմից…
Սահմանամերձ Բաղանիսը շուտով կունենա 24-ժամյա խմելու ջուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սահմանամերձ Բաղանիսը շուտով կունենա 24-ժամյա խմելու ջուր: Գյուղի համար կենսական այս խնդիրը լուծում ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ: Գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում, նախագծով նախատեսված է ֆիլտրակայան, քլորակայան, այսօրվա չափանիշներին համապատասխանող շատ որակյալ և մաքուր ջուր կունենան: Աղբյուրը՝ 1lurer.am
Բաղանիսում շարունակում է ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները
«Հայաստան» հիմնադրամը սահմանամերձ Բաղանիս գյուղում շարունակում է ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Հիմնադրամը նշում է, որ աղբյուրների ցամաքելու պատճառով երկար տարիներ է, ինչ գյուղը կանգնած է ջրամատակարարման խնդրի առաջ: Այսուհետ գյուղի բնակիչները մշտական ջուր կունենան թե՛ խմելու, և թե՛ կենցաղային կարիքները հոգալու համար:
ԱՄՆ կոնգրեսի անդամ Փալոնը հորդորել է արագ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին
Մարտի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը հորդորել է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը։ Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհները։ Փալոնը ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում հայտարարել է․ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի…
Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, վիրավորվել է 2 զինծառայող
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը…
Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը
Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը: Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը. «Սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը այսօր իր դռները բացեց իր սաների առաջ»: https://www.facebook.com/narek.sahakyan.5/posts/2440704352685830
Հակառակորդը 40 րոպե կրակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։ Տեղեկությունը հաստատել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը. Նա նշել է, որ կրակոցները եղել են մոտ 40 րոպե տևողությամբ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակել են ճանապարհի…







