fbpx
Հասարակություն

Հակառակորդը 40 րոպե կրակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ

Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։

Տեղեկությունը հաստատել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը.

Նա նշել է, որ կրակոցները եղել են մոտ 40 րոպե տևողությամբ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակել են ճանապարհի վրա։

«Վիճակը նորմալ է, հանգիստ է։ Ճանապարհը բաց է, բարեբախտաբար, մեքենաները չեն տուժել», – ասաց Նարեկ Սահակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ