Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է երկու ճապոնացի տիեզերագնացների տիեզերք ուղարկելու մտադրության մասին, որոնցից մեկը պատրաստվում է մեկնել Լուսին։ «Ապագայում երկու ճապոնացի տիեզերագնացներ կմիանան ամերիկյան առաքելություններին: Մեկը կլինի առաջին ոչ ամերիկացին, որը երբևէ վայրէջք է կատարել Լուսնի վրա», – ասաց նա լրագրողներին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ մամուլի ասուլիսում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ «Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Իսրայելի կողքին Իրանի բացահայտ սպառնալիքների դեպքում», – ասել է Սպիտակ տունը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը։ Նախագահ Բայդենն ընդգծել է, որ…
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։ Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը: «Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Երկրի վիճակին» նվիրված ելույթը սկսել է՝ ասելով, որ ժողովրդավարությունն ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս հարվածի տակ է: Քննադատելով Կոնգրեսին՝ Ուկրաինային պաշտպանության համար միջոցներ տրամադրելու անգործության համար՝ Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի, եթե հաղթի Ուկրաինայում։ Նախագահը նաև սուր քննադատության է ենթարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև մարտի 4-ը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 40 պատանդի ազատ արձակման շուրջ բանակցություններում առաջընթացի մասին՝ վեցշաբաթյա հրադադարի և պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից ազատելու դիմաց: «Ազգային անվտանգության հարցերով խորհրդականս…
Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական զարգացումների և Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան կայքը։ «Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցի մասին: Դրանք ուղղված կլինեն Նավալնիի ազատազրկման հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի,…
Միացյալ Նահանգները հուսով է, որ Իսրայելը Գազայի հատվածում ավելի զգույշ կգործի խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար՝ հիմք ընդունելով այն, որ բուժհաստատությունները պետք է պաշտպանված լինեն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ինչպես գիտեք, ես չեմ վարանել իմ մտահոգությունը հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ: Ես հուսով…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր է քննարկել միայն պատերազմի ավարտից հետո։ «Պատերազմի թեժ շրջանում Ուկրաինան հիմա պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դաշինիքի անդամների շարքերում միաձայություն չկա Ուկրաինային հիմա ՆԱՏՕ ընդունելու հարցում»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է նա։ Ջո Բայդենը նշել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ռացիոնալ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել Ռուսաստանում ապստամբության փորձին։ «Մենք հստակ հասկացրեցինք, որ ներգրավված չենք Ռուսաստանում ուրբաթ և շաբաթ օրերին տեղիունեցած իրադարձություններին: Մենք դրա հետ կապ չունենք: Դա ներքին ռուսական համակարգի պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը: Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Բայդենը նշել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը։ «Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, քայլեր ձեռնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ և կանխում զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը։ Մասնավորապես, ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի ժամանակ մենք միասին էինք…
Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահի մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ։ Այս մասին ասվում է ամերիկյան առաջնորդի մամուլի ծառայության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի սեփականատեր է և պատմության մեջ ամենահաջող կոմերցիոն կատարողներից։ Time ամսագիրը նախորդ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա ամիսներին կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Թոմաս Նեյդեսի խոսքով՝ Նեթանյահուն պաշտոնական այցի ընթացքում կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկերոջ հետ։ «Վստահ եմ, որ նրանք անձամբ և շատ շուտով կտեսնեն միմյանց»,- ասել է Նեյդսը իսրայելական The Times of Israel թերթին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազգային անվտանգության իր թիմին հրահանգել է կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ՝ Երուսաղեմում հրաձգության ժամանակ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով, հաղորդում է Սպիտակ տունը: «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն կցուցաբերի Իսրայելի կառավարությանը և ժողովրդին։ Այդ կապակցությամբ նախագահն ազգային անվտանգության հարցերով իր թիմին կարգադրել է անհապաղ համագործակցել իսրայելցի գործընկերների հետ և նրանց…
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում. պատճառը նահանգում փոթորիկներն ու ջրհեղեղներն են։ Նահանգում ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է, կան զոհեր: Կալիֆոռնիայի 17 շրջանում զանգվածային տարհանում է իրականացվում: Լրատվամիջոցների տվյալով՝ փոթորիկը շարժվում է դեպի հարավ, սողանքների և ջրհեղեղների վտանգը մեծ է Լոս Անջելեսում և Վենտուրայում: