Բայդեն
CBS-ի «60 րոպե» հաղորդաշարի կիրակնօրյա թողարկմանը տված հարցազրույցում Սքոթ Փելլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Ես զարմանում եմ, պարոն նախագահ, ի՞նչ կասեիք նրան (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին), եթե նա մտածեր քիմիական կամ մարտավարական միջուկային զենքի կիրառման մասին»,- հետաքրքրվել է Փելլին։ «Պետք չէ; Պետք չէ։ Պետք չէ։ Դուք կփոխեք…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ներկայացնում է Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունը։ «Դոնալդ Թրամփը և MAGA հանրապետականները ներկայացնում են մեր հանրապետության հիմքերին սպառնացող ծայրահեղականությունը»,- ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում։ Նա ընդգծել է, որ նկատի չունի բոլոր հանրապետականներին և նույնիսկ մեծամասնությանը, այլ՝ միայն Թրամփի Make America Great Again (MAGA) շարժման կողմնակիցներին։ «MAGA հանրապետականները…
Բայդենն ԱՄՆ ռազմածովային ավիակիրների հարվածային խումբը կթողնի Հարավչինական ծովում: Որոշման պատճառը Չինաստանի հրթիռային փորձարկումների և Թայվանի շուրջ աճող ագրեսիայի հետ է կապված։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն հետաձգել է ICBM-ի նախապես պլանավորված փորձարկումը։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ հարվածային խմբի՝ տարածաշրջանում…
ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին զգոն լինել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ Զավահիրիի սպանությունից հետո արտերկրում հնարավոր հակաամերիկյան բռնությունների դեմ: Այս մասին գրում է BBC-ն։ Նրա մահը կարող է ստիպել Ալ-Քաիդայի կողմնակիցներին կամ այլ ահաբեկչական խմբավորումներին թիրախավորել ԱՄՆ-ի օբյեկտներն ու անձնակազմը, ասել է պետդեպարտամենտը: Զավահիրին սպանվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքից։ Նա…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել, ըստ որի Ուկրաինային ևս 550 մլն դոլարի ռազմական օգնություն կդրամադրվի։ Ըստ Պենտագոնի՝ նոր փաթեթում կներառվեն լրացուցիչ զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչպես նաև 155 մմ տրամաչափի հրետանային արկեր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում անօդաչու սարքի հարվածի հետևանքով սպանել Է Ալ Քաիդայի առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Նա սպանվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում, որը ԿՀՎ-ն իրականացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Նա և Ուսամա Բեն Լադենը միասին ծրագրել էին սեպտեմբերի 11-ի հարձակումները, և նա Ամերիկայի «ամենափնտրվող ահաբեկիչներից» էր: Բայդենը հայտարարել է, որ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը չի լքի Մերձավոր Արևելքը և թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը զբաղեցնեն իր տեղը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «ԱՄՆ-ն մտադիր է շարունակել լինել ակտիվ և ներգրավված գործընկեր տարածաշրջանում,…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Երուսաղեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է Հայոց պատրիարքի՝ Նուրհան եպսկ․ Մանուկյանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արման Բաբաջանյանը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաղեստինցիների 316 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի։ Այն նպատակ ունի աշխուժացնելու Վաշինգտոնի և Ռամալլայի միջև կապերը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ օգնության փաթեթը ներառում է 100 միլիոն դոլար Արևելյան Երուսաղեմում հիվանդանոցների ցանցի համար՝ Կոնգրեսի կողմից հավանություն ստանալու պայմանով, իսկ 200 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալությանը՝ պաղեստինցի փախստականների…
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքին, քան նախկինում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Բայդենը խոսել է նաև Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ այն կորոշվի Բայդենի առաջիկա մերձավորարևելյան շրջագայության շրջանակում։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մի քանի հանդիպումների ժամանակ պնդել են, որ ամերիկյան կողմը հրաժարվի Էր Ռիադին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականությունից։ Աղբյուրը նաև…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը: Էրդողանի խոսքով՝ Բայդենը ցանկացել է այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։ Ճեպազրույցի ժամանակ Էրդողանը հիշեցրել է, որ երկու երկրների միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է…
G7-ի երկրներն արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկի ներմուծելու համար։ Այս լուրը Twitter-ի իր էջում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «G7-ը կհայտարարի ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին, ոսկու, որը կազմում է Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ բերող արտահանման մեծ մասը»,- գրել է նախագահը։
ԱՄՆ նախագահի վարկանիշն իջել է մինչև 36%՝ հասնելով արձանագրված վատագույն ցուցանիշին: Այս մասին հաղորդվում է Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման արդյունքներով: Գործակալության տվյալներով՝ հարցումն անցկացվել է առցանց՝ 1002 անձանց, այդ թվում՝ 435 դեմոկրատների և 379 հանրապետականների շրջանում, անճշտության հավանականությունը 4% է։ «Նախագահ Բայդենի հավանության վարկանիշն ընկել է չորրորդ շաբաթն անընդմեջ՝ հասնելով 36%-ի, ինչը վերջին՝ մայիսին…
Ըստ Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման արդյունքների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն իջել է մինչև 36%՝ հասնելով արձանագրված վատագույն ցուցանիշին: Գործակալության տվյալներով՝ հարցումն անցկացվել է առցանց՝ 1002 անձանց, այդ թվում՝ 435 դեմոկրատների և 379 հանրապետականների շրջանում, անճշտության հավանականությունը 4% է։ Նշվում է նաև, որ Բայդենը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վատագույն արդյունքը (33%) դեռևս չի…