Բայրամով
AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նոր մանրամասներ
AZAL ինքնաթիռի վթարի հետաքննությունը շարունակվում է՝ ընդգրկելով միջազգային և տարածաշրջանային փորձագետների մասնակցությունը։ Ադրբեջանը պնդում է արտաքին միջամտության վարկածը։
Ադրբեջանի արտգործնախարարը չի բացառում այցը Հայաստան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառում այցը Հայաստան՝ ազգային շահերից ելնելով։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը ուղարկվում է Հայաստան։
Ի դեպ․ Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար
«Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել…
Ստամբուլում Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կունենան. ԱԳՆ
Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Ֆրանսիայի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով
Ֆրանսիայի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ Ֆրանսիայի կողմից հնչել են համ բաց հայտարարություններ, համ սպառնալիքներ մեր երկրի հասցեին: «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարբեր հարթակներում մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է:…
Բաքուն չի ընդունում արցախահայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պայմանը. Բայրամով
«Ղարաբաղի հայ բնակչությանը հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտության»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters-ին տված հարցազրույցում: «Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքային խնդիրը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է։ Ադրբեջանի Սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր…
Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն վաղը, ավարտի հստակ ժամկետը հայտնի չէ
Հայաստանի և Ադբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կշարունակվեն նաև վաղը՝ մայիսի 4-ին: Այսօր նախատեսված հանդիպումն արդեն մեկնարկել է։ Բանակցությունների ավարտի հստակ ժամկետը հայտնի չէ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայութունը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հիմնական թեման, ինչպես նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը, «խաղաղության պայմանագիրն է»։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Պատելի խոսքով՝ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության…
Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովը կմասնակցի «Միասին՝ Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների համար» դոնորների միջազգային համաժողովին:
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Հունվարի 31-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ քննարկումը: Ընդգծվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության հիման վրա բոլոր ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռիթմիկ աշխատանքների վերսկսման կարևորությունը: Այս համատեքստում վերահաստատվել…
Ադրբեջանում շարունակվում են առասպելական իրանցիների որոնումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շարունակում է զայրանալ Իրանի քաղաքացիների Արցախ այցելություններից։ Դժգոհության հերթական չափաբաժինը նախարարը հնչեցրել է այսօր։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Բայրամովն ասել է, որ «ոչ ոք ադրբեջանական կողմին չի ներկայացրել որեւէ բացատրություն այս առիթով»։ «Ոչ ոք չի բացատրել մեզ, թե ովքեր են այդ 27 մարդիկ, ինչ են անում մեր տարածքում»,- հերթական տարածքային…
Դոնֆրիդը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հորդորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը։ Նա խրախուսել է երկու նախարարներին՝ կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում։
Ադրբեջանն ապահովում է Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը. Բայրամով
Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ Լաչինի միջանցքի թեմային անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը: Նա նշել է, որ երթուղու արգելափակման և Բաքվի կողմից բանակցություններից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանը շահարկում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները՝ ճգնաժամի պատրանք ստեղծելու նպատակով: Հնչում են եռակողմ հայտարարությունները կատարելու՝ Ադրբեջանին ուղղված կոչեր: Բայրամովը վստահեցրել է. «Ադրբեջանական կողմը, իրոք, այդ հայտարարություններով պարտավորվել…
Բայրամովը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը «սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքահանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով»: «Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին…














