fbpx
Աշխարհ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը

Հունվարի 31-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ քննարկումը:

Ընդգծվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության հիման վրա բոլոր ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռիթմիկ աշխատանքների վերսկսման կարևորությունը:

Այս համատեքստում վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը` խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Մոսկվայում կազմակերպել ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հերթական փուլը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ