Բանակցություններ
Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ․ ռուսական մամուլ
Ռուսական բոլոր լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են երեկ Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը մեծամասամբ «Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ» վերնագրի ներքո։ «Կոմերսանտ»-ը, մասնավորապես, գրում է, որ մոսկովյան այցից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը երեկ հույս է հայտնել, որ Երևանն ու Մոսկվան կկարողանան համաձայնության գալ գազի գնի շուրջ, նշելով, թե երեկվա բանակցություններում Պուտինն ու Փաշինյանը վերջնական որոշման չեն…
«Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են», – Դմիտրի Պեսկով
Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ սակագնի թեման քննարկվել է նաև դեկտեմբերի 27-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ բանակցությունները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող փաստել, որ մեր «Գազպրոմի» և հայկական գործընկերների…
Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները տևել են 4 ժամ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը, որը տեղի է ունեցել Կրեմլում ոչ մեծ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխությամբ, տևել է գրեթե 4 ժամ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բանակցությունները սկսվել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում.…
Էրդողանն ասել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա պատմել է լրագրողներին խորհրդարանում երլույթից հետո. հայտնում է ТАСС-ը: «Այսօր-վաղը պատվիրակությունը կայցելի Մոսկվա, դրանից հետո ես նույնպես կբանակցեմ Պուտինի հետ»,-ասել է նա: Հստակեցնող հարցին` ի՞նչ ձևաչափով կլինեն բանակցությունները, Էրդողանն ասել է. «Մեծ է հավանականությունը, որ կլինի…





