Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա պատմել է լրագրողներին խորհրդարանում երլույթից հետո. հայտնում է ТАСС-ը:
«Այսօր-վաղը պատվիրակությունը կայցելի Մոսկվա, դրանից հետո ես նույնպես կբանակցեմ Պուտինի հետ»,-ասել է նա:
Հստակեցնող հարցին` ի՞նչ ձևաչափով կլինեն բանակցությունները, Էրդողանն ասել է. «Մեծ է հավանականությունը, որ կլինի առանձնազրույց»:
