բասկետբոլ
Կանգնեցվել է Կոբի Բրայանտի ու նրա դստեր հուշարձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում 2 տարի առաջ՝ հունվարի 26-ին, կործանվեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մասնավոր ուղղաթիռը։ Վթարին զոհ գնացին նաև Բրայանտն ու նրա դուստրը՝ Ջիաննան։ Վթարից 2 տարի անց՝ պատահարի վայրում կանգնեցվել է Բրայանտի ու Ջիաննայի հուշարձանը։
Պաշտոնական․ Ռեքս Կալամյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ «Դետրոյթ Փիստոնսի» ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանի ու ֆեդերացիայի բանակցությունները հաջողությամբ ավարտվել և մասնագետը համաձայնել է գլխավորել Հայաստանի ընտրանին։ Ըստ աղբյուրի՝ Կալամյանն արդեն 30 տարի է աշխատում է NBA-ում։ Նա մեր հավաքականի ղեկին է լինելու Եվրոպայի փոքր երկրների…
Լեբրոն Ջեյմսը կրկնել է Մայքլ Ջորդանի ռեկորդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բասկետբոլի ժամանակակից լեգենդներից Լեբրոն Ջեյմսը կարողացել է կրկնել Մայքլ Ջորդանի ռեկորդը՝ NBA-ի խաղարկության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sports-ը։ Նշվում է, որ «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստին հաջողվել է վերջին 3 խաղերում վաստակել ընդհանուր 155 միավոր, իսկ նման արդյունքում կարողացել է միայն Ջորդանը՝ 36 տարեկանից բարձրների շրջանում։ https://www.youtube.com/watch?v=DdL6uqnBffg
Հուշամրցաշար՝ նվիրված Արցախում հերոսաբար զոհված, բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի հիշատակին
Սեպտեմբերի 5-7-ը բասկետբոլի Ա լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա բասկետբոլային հուշամրցաշար։ Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին։…
ԱՄՆ բասկետբոլի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն
Այսօր կայացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը: Վճռորոշ խաղում հանդիպել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 87:82 հաշվով: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դյուրանտն էր` 29 միավոր: Ջեյսոն Տատումի հաշվին 19 միավոր է, իսկ Դրյու Հոլիդեյը և Դեմիեն Լիլարդը վաստակեցին 11 միավոր: Ֆրանսիայի հավաքկաանի կազմում ամենաշատ միավորները վաստակել…
ԱՄՆ բասկետբոլի հավաքականը ջախջախեց Իրանի ընտրանուն․ Տոկիո-2020
Այսօր Տոկիոյում կայացան բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի երկու հանդիպումներ: Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականը ջախջախել է Իրանի ընտրանուն (120: 66): Դեմիան Լիլարդը այդ խաղում կատարել է 7 երեք միավորանոց արդյունավետ նետում: A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիան և Չեխիան: B խմբում Գերմանիան հաղթել է Նիգերիային (99:92), իսկ Իտալիան հանդիպելու է Ավստրալիայի հետ:
5 բասկետբոլիստներ ազատվեցին զինծառայությունից
Կառավարությունն ասյօրվա նիստում որոշեց որոշ քաղաքացիների ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Նրանց շարքում կան նաև 5 բասկետբոլիստներ, որոնք մարզվում են Հայաստանի հավաքականի կազմում ու պատվաստվում են Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին։ Այդ բասկետբոլիստներն են․ 1) Արկադի Սամվելի Սուրուջյանը, 2) Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, 3) Միքաել Արայի Պողոսյանը, 4) Արկադի Սուրենի Մկրտիչյանը, 5) Անդրե Մ Քորիի Սփայթը։ Ավելի վաղ…
Կատաղի պայքարը շարունակվում է․ NBA
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում շարունակվում է NBA եզրափակիչը: «Միլուոկի Բաքս»-«Ֆենիքս Սանս» շարքում համառ պայքար է։ «Միլուոկի Բաքսը» շարքի չորրորդ խաղում, սեփական խաղահրապարակում, 109։103 հաշվով հաղթել է «Ֆենիքս Սանսին»։ Այսպիսով շարքի հաշիվը հավասարվեց՝ 2-2։ Չնայած պարտությանը, հանդիպման ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվել է «արևների» խաղարկող Դեյվին Բուքերը՝ վաստակած 42 միավորով։ Այս արդյունքով Բուքերը դարձավ ռեկորդակիր։ Նա իր դեբյուտային փլեյ-օֆֆում…
4 խաղից հետո սերիայում հաշիվը հավասար է. NBA եզրափակիչ
Հուլիսի 15-ի գիշերը տեղի է ունեցել NBA փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի 4-րդ հանդիպումը` Միլուոքի Բաքս – Ֆինիքս Սանս: Բաքսը հաղթանակ է տարել 108: 101 հաշվով: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Քրիս Միդլթոնն էր, ով վաստակել է 40 միավոր: Յանիս Ադետոկունբոն դաբլ-դաբլ ձևակերպել է՝ 26 միավոր և 14 անդրադարձ: Սանսի կազմում ամենաշատ միավորները վաստակեց Դևին Բուքերը ՝ 42 միավոր:…
Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 հավաքականը պարտվեց Շվեյցարիային
Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը մրցեց Շվեյցարիայի տարեկիցների հետ։ Հանդիպումը կայացավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չելենջ-մրցաշարի D ենթախմբի խաղերի շրջանակներում։ Մեր ընտրանին պարտվեց 51-88 հաշվով։ Հաջորդ խաղը մեր հավաքականը կանցկացնի հուլիսի 15-ին՝ Ուկրաինայի հետ։
Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Ամերիկայի Միացյալ նահանգների բասկետբոլի հավաքականը ընկերական խաղի շրջանակում 2-րդ անընդմեջ պարտություն կրել։ Լաս Վեգասում կայացած խաղում ԱՄՆ-ի ընտրանին մրցել է Ավստրալիայի հավաքականի հետ։ Առաջին երկու քառորդում ամերիկացիները հաստատեցին ֆավորիտի կարգավիճակը` ընդմիջման գնալով 46-37 հաշվի պարագայում։ 3-րդ և 4-րդ քառորդներում ավստրալացիները փոխեցին խաղի ընթացքն ու հաղթանակի հասան 91-83 հաշվով։ Մինչս այս ԱՄՆ-ն պարտվել էր Նիգերիայի ընտրանուն:
Հայտնի են եզրափակչի մասնակիցները․ NBA
NBA-ի եզրափակչում հայտնի է «Ֆենիքս Սանսի» մրցակիցը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում կայացել է արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի հերթական հանդիպումը։ Ատլանտայում, տեղի «Ատլանտա Հոուքսը» ընդունել էր «Միլուոկի Բաքսին»։ Հանդիպումն ավարտվեց 118։107 հաշվով՝ հօգուտ «Միլուոկիի»։ Այս հաղթանակից հետո շարքի հաշիվը դարձել է 4-2 և «եղնիկները» ապահովեցին իրենց տեղը NBA-ի եզրափակչում։ Խաղի ամենաարդյուանվետ խաղացող է ճանաչվել թեթև հարձակվող Քրիս Միդլթոնը,…
Սերբիայի բասկետբոլի կանանց հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն
Երեկ՝ հունիսի 27-ին, տեղի է ունեցել բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության Ֆրանսիա – Սերբիա եզրափակիչ հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց սերբ բասկետբոլիստների հաղթանակով՝ 63:54 (14:11, 17:15, 17:14, 15:14): Սերբիայի համար այս գավաթը երկրորդն էր իր պատմության մեջ: Ամենից հաճախ այս մրցաշարում հաղթել է Ռուսաստանի/ ԽՍՀՄ հավաքականը` 24 անգամ: Կայացել է մրցաշարի վիճակահանությունը․ բասկետբոլի Եվրոպայի Մ16 Բասկետբոլ․ Հատիսը հաղթեց…
NBA. Փլեյ-օֆֆը շարունակվում է
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի արևելյան կոնֆերեցիայի եզրափակչի երկրորդ խաղում «Ֆենիքս Սանսը» սեփական խաղահրապարակում վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Լոս-Անջելես Կլիպպերսի» նկատմամբ 104-103 հաշվով։ Այս հաղթանակից հետո շարքի հաշիվը դարձավ 2-0՝ հոգուտ «արևների»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Քեմերոն Փեյնը՝ վաստակած 29 միավորով։ Զույգի երրորդ խաղը կկայանա հունիսի 23-ին։
NBA. Հայտնի է Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ մասնակիցը
NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆի 7-րդ խաղում «Ատլանտան» հաղթեց «Ֆիլադելֆիային»։ Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) Ֆիլադելֆիայում և ավարտվեց 103:96 հաշվով ՝ հօգուտ հյուրերի: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Քեվին Ուորտերն էր, որը վաստակել է 27 միավոր: Սերիայում հաշիվը 4-3 է՝ հօգուտ «Ատլանտայի», որը դուրս է եկել Արևելյան կոնֆերերնցիայի եզրափակիչ: «Ատլանտան» հանդիպելու է «Միլուոկի…










