fbpx
Սպորտ

ԱՄՆ բասկետբոլի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Այսօր կայացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը:

Վճռորոշ խաղում հանդիպել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 87:82 հաշվով:

Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դյուրանտն էր` 29 միավոր: Ջեյսոն Տատումի հաշվին 19 միավոր է, իսկ Դրյու Հոլիդեյը և Դեմիեն Լիլարդը վաստակեցին 11 միավոր:

Ֆրանսիայի հավաքկաանի կազմում ամենաշատ միավորները վաստակել են Ռուդի Գոբերը և Էվան Ֆուրնիեն՝ 16-ական միավոր:

Եզրափակչի արդյունքում՝ ԱՄՆ-ի հավաքականը դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ