Բավարիա
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն գոլը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Լիվերպուլի» խաղացող Սադիո Մանեի՝ «Բավարիայի» դարպասը խփած առաջին գնդակը: 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով՝ Կլոպի թիմի հաղթանակով:
Ավարտվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները։ Պատասխան խաղերից հետո իսպանական «Բարսելոնա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը կշարունակեն պայքարը հաջորդ փուլում: «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր ֆրանսիական «Լիոն»-ին: Խաղի հաշվիը բացվեց 18-րդ րոպեին, երբ Լեո Մեսսին 11-մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «կապտանռնագույներին»: 31-րդ րոպեին, Ֆիլիպե Կոուտինյոն, ստանալով Սուարեսի հիանալի փոխանցումը, կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում՝ 58-րդ…
«Բավարիայի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շարունակելու է հանդես գալ մյունխենյան ակումբում: Հիշեցնենք, որ «Բավարիան» Խամեսի տրանսֆերը երկու տարով վարձակալել է «Ռեալից». վարձակալության ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանից հետո, իսկ մյունխենյան ակումբն ունի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք: «Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում Խամեսը շարունակելու է խաղալ «Բավարիայում»:…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը դեռևս զիջում է «Բարսելոնային», Մադրիդի «Ռեալին» և «Բավարիային»: «Վերջին 10 տարիներին կա մի թիմ, որը մյուսներից շատ է առաջընթաց գրանցել: Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» մասին է: Սակայն մենք դեռ հետ ենք «Բարսելոնայից», «Բավարիայից» և «Ռեալից»: Մենք չունենք այն պատմությունը և ժառանգությունը, որոնք ունեն այս ակումբները,…
«Բավարիայի» ղեկավարությունը երկարաձգել է կիսապաշտպան Սերժ Գնաբրիի հետ պայմանագիրը: Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նո համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: 23-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Վերդերում» և «Հոֆենհայմում»: Այս մրցաշրջանում Գնաբրին նշել է նորամուտը «Բավարիայում» և Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային…
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ տոնած հաղթանակի (5:1) մասին: «Ցանկանում էինք պատվով կատարել մեր առաջադրանքը: Բացի այդ, առաջին շրջանի պարտությունից հետո չփակված հաշիվներ կային: Ցանկանում էինք հաղթել և հասանք մեր նպատակին: Մենք առաջին կեսում պետք է ոչ թե մեկ, այլ երկու-երեք ավելի գոլ խփեինք, բայց լիովին գոհ…
Միլանի «Ինտերի» ղեկավարությունն արդեն որոշել է, թե ով պետք է փոխարինի թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին: Onet-ը գրում է, որ միլանյան ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիին: Նշվում է, որ «ներաձուրիները» համակերպվել են այն մտքի հետ, որ Մաուրո Իկարդին կլքի թիմն այս մրցաշրջանից հետո: Կողմերը չեն կարողանում այդպես էլ համաձայնության գալ…
Մյունխենի «Բավարիան» նշանակալի առաջընթաց է գրանցել ամառային տրանսֆերների հարցում, հայտնում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ, գերմանական ակումբը համաձայնության է եկել տրանսֆերային նպատակ հանդիսացող երկու ֆուտբոլիստի հետ` «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների և «Աթլետիկոյի» պաշտպան Լուկաս Էրնանդեսի հետ: Հիմա «Բավարիան» պետք է բանակցություններ վարի այն ակումբների հետ, որտեղ հանդես են գալիս ֆուտբոլիստները: Վերների պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» պայմանագիրը…
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ չի սիրում խաղալ «Էնֆիլդ» մարզադաշտում: «Եթե հարցնեք, թե ինձ համար որ մարզադաշտում խաղալն է ամենաահավորը, կպատասխանեմ, որ «Էնֆիլդում»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի սիրելի մրցակից և ունի մրցակից, որի դեմ չի ցանկանում խաղալ: Երբ ես հանդես էի գալիս «Չելսիում», «Լիվերպուլն»…
Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բավարիան» հյուրւնկալվելիս հաղթել է «Աուգսբուրգին» 3:2 հաշվով: Հանդիպումը սպասարկել է կին-մրցավար Բիբիանա Շտայնհաուսը, որը կանոնավոր կերպով աշխատում է Բունդեսլիգայի խաղերում: Այդուհանդերձ, հենց Շտայնհաուսի պատճառով Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հանդիպման հեռարձակումը չեղարկվել է: Բանն այն է, որ Բիբիանան, ինչպես բոլոր մրցավարները, կրել է շորտ: Նշենք` «Բավարիան» 2 միավորով է զիջում «Բորուսիային», բայց…
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է գնալ զիջումների ու նվազեցնել իր պահանջները այն ակումբների համար, որոնք ցանկանում են գնել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին: Ըստ corriere-ի, նման զարգացումների պատճառը ֆուտբոլիստի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններն են: Իկարդին այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ միլանցիների հետ նոր պայմանագրի հարցում: Ֆուտբոլիստին վերջերս զրկել էին նաև ավագի թևկապից: Թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո…
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու «Ռեալին» չի ընդգրկել Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբների իր եռյակում, և նախապատվությունը տվել է «Բավարիային», «Յուվենտուսին» և «Բարսելոնային». «Ռեալի» երկրպագուներն ասում են, որ իրենց թիմը լավագույնն է Եվրոպայում: Բայց «Ռեալը» Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբը չէ, եթե հաշվի առնենք ազգային տիտղոսները: «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Բավարիան» 6 կամ…
Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Հերտան» սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիային»: Խաղը կայացավ «Օլիմպիաշտադիոնում» և ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:2: Հաղթողի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: Տանտերերի կազմում աչքի ընկան Մաքսիմիլիան Միտելշտեդտը և Դեյվի Զելկեն: Հաղթական գոլը խփվեց 98-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը: Այսպիսով, «Բավարիան» այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ…
«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հայրը՝ Ուիլսոն Ռոդրիգեսը խոսել է որդու ապագայից: «Այժմ տեսնում եմ, որ որդիս շատ հանգիստ է, շատ չի խոսում ու այնքան էլ գոհ չէ: Խոսակցությունները «Յուվենտուսի» մասի՞ն: Դա լավ տարբերակ կլիներ, ինձ դուր է գալիս իտալական ֆուտբոլի վիճակը»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստի հայրը: Ապա մենկաբանել է Խամեսի ու Կովաչի հարաբերությունները. «Անչելոտին ու…