«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հայրը՝ Ուիլսոն Ռոդրիգեսը խոսել է որդու ապագայից:
«Այժմ տեսնում եմ, որ որդիս շատ հանգիստ է, շատ չի խոսում ու այնքան էլ գոհ չէ: Խոսակցությունները «Յուվենտուսի» մասի՞ն: Դա լավ տարբերակ կլիներ, ինձ դուր է գալիս իտալական ֆուտբոլի վիճակը»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստի հայրը:
Ապա մենկաբանել է Խամեսի ու Կովաչի հարաբերությունները. «Անչելոտին ու Հայնկեսը նրան ճիշտ, համապատասխան դիրքում էին խաղացնում: Թոփ ֆուտբոլիստը պետք է խաղա: Պետք է օգտագործել նրա ուժեղ կողմերը: Հիասթափվում եմ ամեն անգամ, երբ նրան պահեստայինների նստարանին եմ տեսնում: Այնպես, ինչպես և ամբողջ Կոլումբիան»,- ասելը Ռոդրիգեսը:
Խամեսը «Բավարիայում» է վարձակալական հիմունքներով, նրա իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Հաղորդում է armsport.am-ը։
