Բավարիա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բայերից» 1:3 հաշվով կրած պարտության մասին: «Խաղի արդյունքը չի արտահայտում այն, ինչ տեղի էր ունենում դաշտում: Շատ ինտենսիվ հանդիպում էր: Առաջին կեսում մենք լավ խաղացինք, «Բայերը» գրեթե ոչինչ չցուցադրեց: Պարտավոր էինք առաջին կեսում լուծել բոլոր հարցերը: Չպետք է պարտվեինք այս խաղում, հանդիպումը պետք է ոչ-ոքի…
Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Սանդրո Վագների տեղափոխության մասին: Գերմանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է չինական «Տյանցզին Տեդա»: 31-ամյա Վագները «Բավարիայի» սան է և թիմին միացել էր մեկ տարի առաջ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը մեկ անգամ էր ընդգրկվել «Բավարիայի» մեկնարկային կազմում: Ինչպես հաղորդում են գերմանական ու չինական պարբերականները՝ «Տյանցզին Տեդան»…
«Լիվերպուլը» մտադիր է պայքարել «Բավարիայի» հետ «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդրիի համար: 18-ամյա ֆուտբոլիստի եղբայր և խորհրդական Բրեդլին հունվարի սկզբին հանդիպել է անգլիական ակումբի ներկայացոիցիչների հետ: Անգլիացի ֆուտբոլիստն առաջարկ ունի նաև «ՌԲ Լեյպցիգից»:
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է ակումբը լքելուն: Marca-ն հայտնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Սևիլիան», այլ նաև գերմանական երկու ակումբներ: Իսպանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան»: Երկու ակումբներն էլ շաբաթ օրը տրանսֆերային առաջարկ են ուղարկել լոնդոնյան ակումբին: «Թոշակառուները» դեռևս պատասխան չեն տվել: Ավելի վաղ նշվում…
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն: Աս մասին գրում է Don Balon: Բավարական թիմը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել առաջատար ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հեռանալուց հետո, այս իսկ պատճառով մտադիր է թիմ հրավիրել հենց Մոուրինյոյին, ով օրեր առաջ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Փոփոխությունների արդյունքում թիմից կարող են հեռանալ…
Քիչ առաջ ավարտվեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 վիճակահանությունը: Արդյունքում միմյանց դեմ կմրցեն՝ Շակե 04 – Մանչեսթեր Սիթի Ատլետիկո Մ – Յուվենթուս Մանչեսթեր Յունայթեդ – ՊՍԺ Տոտենհեմ – Բորսուսիա Դ Լիոն -Բարսելոնա Ռոմա – Պորտու Այաքս – Ռեալ Մ Լիվերպուլ – Բավարիա Առաջին հանդիպումները կկայանան գալիք տարվա փետրվար ամսին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտին: