fbpx
Սպորտ

Կովաչ. Բայերի հետ հանդիպումը պետք է ոչ-ոքի ավարտվեր

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բայերից» 1:3 հաշվով կրած պարտության մասին:

«Խաղի արդյունքը չի արտահայտում այն, ինչ տեղի էր ունենում դաշտում: Շատ ինտենսիվ հանդիպում էր: Առաջին կեսում մենք լավ խաղացինք, «Բայերը» գրեթե ոչինչ չցուցադրեց: Պարտավոր էինք առաջին կեսում լուծել բոլոր հարցերը:

Չպետք է պարտվեինք այս խաղում, հանդիպումը պետք է ոչ-ոքի ավարտվեր: Ցանկանում էինք խաղադաշտում տեղաշարժը համակարգված կատարել, սակայն արդյունքում հենց այդ տեսանկյունից սխալներ թույլ տվեցինք»,- Կովաչի խոսքը մեջբերել է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Նշենք, որ այժ «Բավարիան» ունի 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Բայերը» 30 միավորով 7-րդ տեղում է:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ