Բավարիա
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում Միլանի «Ինտերի» դեմ խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ։ «Մեր ակումբը միշտ պետք է համարվի Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ Բայց նաև կան մի քանի այլ հավակնորդներ ևս: Ի վերջո, մենք պետք է ավելի քիչ խոսենք այդ մասին, և ավելին անենք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է…
«Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի գավաթի 1-ին տուրի Քյոլնի «Վիկտորիայի» հետ խաղում։ Արտագնա խաղում մյունխենյան ակումբը հաղթեց 5-0 հաշվով։ 17 տարեկան 127 օրական հասակում ֆրանսիացին դարձավ մրցաշարի ամենաերիտասարդ գոլահարը մյունխենյան ակումբի կազմում։
Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի առաջնության առաջին տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ արտագնա հանդիպումից հետո հարցազրույց է տվել։ Գործող չեմպիոնը մրցակցին հաղթել է 6։1 հաշվով։ Գոլերից մեկը խփել է թիմի աստղային նորեկ Սադիո Մանեն։ «Մանեի գալու շնորհիվ թիմն ավելի բազմազան է դարձել հարձակման գծում: Նա մեզ ավելի շատ ճկունություն տվեց: Դրա պատճառով մենք ավելի քիչ…
Սադիո Մանեն դարձել է «Բավարիայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Մյունխենյան ակումբի նորեկը տարեկան 22 մլն եվրո է վաստակում, հայտնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը: Նրան հետևում են հետևյալ խաղացողները. Մանուել Նոյեր՝ տարեկան 21 մլն եվրո, Թոմաս Մյուլեր՝ տարեկան 20,5 մլն եվրո, Քինգսլի Կոման և Լերոյ Սանե՝ տարեկան 20 միլիոն եվրո, Ջոշուա Կիմիչ՝ տարեկան 19,5 մլն…
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հայտնել է, թե որ ակումբներն են իրեն դուր գալիս ԱՊԼ-ում։ «Ես հաճույքով եմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները: Բայց եթե ես երկրպագու լինելու հնարավորություն ունենայի, ապա կցանկանայի այցելել «Լիվերպուլի» մարզադաշտ՝ Էնֆիլդ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ Մյուլերը մյունխենյան ակումբի սան է և իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն գերմանական գրանդի կազմում։
«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հերթական անգամ պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին հարցին. «Մենք այս հարցը քննարկել ենք միասին։ Եթե չանեինք, մեր գործը լավ չէր ստացվի։ Անձամբ ես կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս մոլորակի վրա երբևէ ապրած մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Սակայն մենք եկել ենք այն եզրակացության, որ, չնայած մեր ողջ հարգանքին, ներկա իրավիճակում…
Այս պահին մյունխենյան ակումբն ընդհանուր առմամբ ծախսել է 120,5 միլիոն եվրո։ Ամենաշատ ծախսած 10 ակումբներն են ․ 1. Բավարիա՝ 120,5 մլն եվրո 2. Մանչեսթեր Սիթի՝ 108,75 3. Բարսելոնա՝ 103 4. Արսենալ՝ 97.06 5. Չելսի՝ 94,2 6. Բորուսիա Դորտմունդ՝ 86 7. Լիվերպուլ՝ 85,8 8. Ռեալ Մադրիդ՝ 80 9. ՊՍԺ՝ 79,5 10. Մանչեսթեր Յունայթեդ՝ 72,37
«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի գործակալն իր ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Դա տեղի է ունեցել «Ֆիորենտինայի» հետ Լուկա Յովիչի տրանսֆերի շուրջ բանակցությունների ժամանակ, ում շահերը նույնպես ներկայացնում է Սանեի գործակալը։ Սակայն ֆուտբոլիստի տեղափոխության հավանականությունը մադրիդյան ակումբ քիչ է։ Մադրիդի «Ռեալը» շահագրգռված չէ ամռանը նոր խաղացողներ գնել, հայտարարել էր գլխավոր մարզիչ…
Բարսելոնան դեռ ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և պատրաստ է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու չորրորդ առաջարկը կատարել՝ բավարարելով գերմանական ակումբի ֆինանսական պահանջները, հայտնում է sport1.de-ն։ Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը պատրաստ է վճարել «Բավարիայի» կողմից պահանջվող 50 միլիոն եվրոն։ «Բարսելոնայի» վերջին առաջարկը կազմում էր 40 միլիոն եվրո, սակայն այն մերժվել էր գերմանական ակումբի…
Կատալոնական «Բարսելոնան» ևս մեկ առաջարկ է արել Մյունխենի «Բավարիային»։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքը։ Bild պարբերականի նշում է, որ ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրո են առաջարկել՝ գումարած 5 միլիոն հավելավճար: Մյունխենյան գրանդը կրկին մերժել է «Բարսելոնային», քանի որ «Բավարիան» Լևանդովսկիի գործարքից ցանկանում է վաստակել 50 միլիոն եվրո:
Սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ընտրել է իր խաղահամարը «Բավարիայում». նա հանդես կգա «17»-րդը համարի ներքո։ «Ես մտադիր եմ այս թվի ներքո շատ հաղթանակներ տանել իմ թիմի հետ։ Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին»,- Մանեի խոսքն է հաղորդում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ժամանել է Մյունխեն։ Նա բուժզննում կանցնի և «Բավարիայի» հետ 3 տարվա պայմանագիր կնքի: Այա մասին հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Մանեի շնորհանդեսն «Ալյանց Արենայում» տեղի կունենա վաղը:
«Լիվերպուլի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեն այս շաբաթ կտեղափոխվի Մյունխենի «Բավարիայի» խաղացող։ Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը: Նշվում է, որ ակումբը նորեկին «Ալյանց Արենայում» երկրպագուներին կներկայացնի հունիսի 22-ին։ Մանեի տրանսֆերը մյունխենյան գրանդի համար կարժենա 42,5 մլն եվրո։ Նախատեսվում է 3 տարվա պայմանագիր կկնքեն:
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»՝ փոխարինելով լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հասկանում է, որ չի կարողանա թիմում պահել 33-ամյա հարձակվողին։ Մյունխենյան գրանդը Լևանդովսկիին փոխարինելու համար թոփ հարձակվող է փնտրում, և այս պարագայում Քեյնն իդեալական տարբերակ է:
«Բավարիան» շարունակում է աշխատել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեի տրանսֆերի ուղղությամբ։ Մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը ծրագրում է այս շաբաթ թռչել Անգլիա՝ անձամբ հանդիպելու «Լիվերպուլի» ղեկավարների հետ և բանակցել 30-ամյա եզրային հարձակվողի հետ, հայտնում է Bild-ը: Վերջին մի քանի օրերի ընթացքում Սալիհամիջիչը ակտիվորեն շփվում էր «Լիվերպուլի» մարզական տնօրեն Ջուլիան Ուարդի հետ Մանեի տեղափոխության վերաբերյալ: «Լիվերպուլը»…