fbpx
Սպորտ

Մանեի գործակալը հայտնել է Լիվերպուլին ֆուտբոլիստի որոշման մասին

«Բավարիան» շարունակում է աշխատել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեի տրանսֆերի ուղղությամբ։

Մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը ծրագրում է այս շաբաթ թռչել Անգլիա՝ անձամբ հանդիպելու «Լիվերպուլի» ղեկավարների հետ և բանակցել 30-ամյա եզրային հարձակվողի հետ, հայտնում է Bild-ը:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Սալիհամիջիչը ակտիվորեն շփվում էր «Լիվերպուլի» մարզական տնօրեն Ջուլիան Ուարդի հետ Մանեի տեղափոխության վերաբերյալ:

«Լիվերպուլը» Մանեին խոստացել է, որ չի խանգարի հեռանալու նրա ցանկությանը։ Ֆուտբոլիստի գործակալ Բյորն Բեզեմերն արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը իր հաճախորդի՝ «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին։ Բոլոր կողմերն էլ ցանկանում են, որ բաժանումն ընթանա բարեկամական մթնոլորտում՝ առանց որևէ խնդրի։

Մանեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ