Բարեգործական
Բարեգործական համերգ՝ ի զորակցություն զինծառայողի և նրա ընտանիքի
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի Facebook-ի էջում գրված է․ «Բարեգործական համերգ – դրամահավաք` ի զորակցություն արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի։ Երիտասարդ կատարողների համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանում, դեկտեմբերի 25֊ին, ժամը` 17.00֊ին։ Յուրաքանչյուրիս օգնությունը` մեծ, թե փոքր, կարևոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»։ https://www.facebook.com/museum78/posts/3937819026250103?__cft__%5B0%5D=AZWcrwRgN8CMgCCcrLlvOzdSfYR26v0tMV8NQ_9h8xfyWqYJzdsemld4Xx549CYC6P_Ph0tDHW-dIWXaY1423R7cfnkvpXOW4Fu65pqxGR5uJjrNNQQL4SpPGmrbf2EGNxIXiXYhFS775aIKSQfwteX2&__tn__=%2CO%2CP-R
Պայուսակներն ու զինվորների բացիկները հասնում են երեխաներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․ «ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում և կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխաների բաշխում է դպրոցական պայուսակներ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դպրոցական պայուսակների հետ երեխաները ստանում են նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաների գրած ամանորյա բացիկ-նամակները:…
Հրավիրում եմ բոլորիդ «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառմանը․ Արոնյան
Հայաստանի շախմատի առաջաատար Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։ Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝…



