բարեփոխումներ
Հանդիպել են Կարեն Անդրեասյանը և Նիկո Սխերմերսը․ քննարկվել է Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցեր
Սեպտեմբերի 6-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցեր։ «Դեսպանը հետաքրքրվել է նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ ցանկությունները՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական…
Բարեփոխումներ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պայմաններում
Օգոստոսի 31-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը…
Կառավարությունը պլանավորում է ՊՊԾ-ն դարձնել վարչապետին ենթակա մարմին
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում Վարչապետի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում: «ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ…
ՊԵԿ-ում բարեփոխումներ են․ տեղի է ունեցել խորհրդի նիստ
Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ վարչապետի ամբողջական ելույթը՝ ԵԱՏՄ նիստին Քերոբյանը հանդիպել է World Travel Awards-ի հիմնադրի հետ «Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է…
Լիտվիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Օգոստոսի 6-ին Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Չկա այլընտրանք…
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թ. ռազմավարության» նախագիծը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հասանելի է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը։ Ռազմավարության նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Մեր որոշ բարեփոխումներ չարաշահվում են․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ իրենց որոշ բարեփոխումներ չարաշահվում են։ Նա որպես օրինակ նշեց՝ փոքր ընկերությունների աջակցման միկրոբիզնեսի համակարգ ներդնելու Կառավարության քայլը, որի շնորհիվ տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները ազատվում են եկամտահարկից։ Բայց Փաշինյանը նշեց, որ դրանից օգտվելու համար, օրինակ, տարեկան 100 միլիոն դրամ ունեցող ընկերությունները…
Արցախի ԱԺ-ում վարչատարածքային բարեփոխումների թեմայով քննարկում է եղել
Հուլիսի 7-ին Արցախի Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։ Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը: Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային…
Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով,…
Փոխվարչապետի պաշտոն չեմ զբաղեցնելու. Խաչատուր Սուքիասյան
Factor tv-ի լրագրողի հարցերին Սյունիքում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում պատասխանեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։ Հարցին, որ ՔՊ-ն իշխանության գա Դուք հակված եք գործադի՞ր գնալ, թե՞ խորհրդարանում մնալ, Սուքիասյանը պատասխանեց,-«Մի բան վստահ կարող եմ Ձեզ ասել՝ իմ նպատակը ՔՊ-ի հետ ԱԺ գնալու մեկն է, որ «Քաղաքացիական Պայմանագիրն» իրականացնի այն բարեփոխումները,…
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված…
Վրաստանում քվեարկության ու ձայների հաշվարկի նոր տեխնոլոգիա են փորձարկելու
Վրաստանում ընթանում են ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներ։ Հարևան երկրում քննարկվում են էլեկտրոնային տարբերակով քվեարկության ու ձայների հաշվարկի նոր տեխնոլոգիայի և կենսաչափական նույնականացման տեխնոլոգիայի ներդրման հարցերը։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Ընդ որում՝ այս գործընթացն իրականացնում են իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ։ Կողմերը ստեղծելու են համատեղ աշխատանքային խմբեր, որոնք էլ պետք է զբաղվեն վերոնշված ու ընտրական բարեփոխումների…
ԱԱՀ համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2.…
ՖԻՖԱ-ի նախագահը նոր բարեփոխումներ է նախատեսում
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է համաշխարհային ֆուտբոլում հնարավոր բարեփոխումների մասին: «Մենք վստահ ենք, որ աշխատավարձի շեմի ներդրումը ֆուտբոլում շատ կարևոր դեր կխաղա: Ծրագրվում է նաև սահմանափակել ֆուտբոլիստների տրանսֆերների չափը: Չի բացառվում, որ մրցակցային գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար մենք որոշում կայացնենք հավասարեցնել այն խաղացողների թիվը, ովքեր գտնվում են թիմերի հայտերում Եվրագավաթների փլեյ-օֆֆի ընթացքում», -ասել…














