բարեփոխումներ
Ինչպես հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից, դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը փորձաքննության ներկայացվելիս քննադատության էր արժանացել միջազգային փորձագետների կողմից: Մասնավորապես, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իմպլեմենտացիային» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում իրականացված փորձաքննության արդյունքում որպես հիմնական թերություններ ընդգծվել են՝ գործողությունների վերացական և խիստ ընդհանրական բնույթը, որոնք…
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Կազանում զրուցել եմ WorldSkills կազմակերպության նորընտիր նախագահ Յոս դե Գոյի հետ: Նա հայտնեց, որ իր առաջնային նպատակներից է, որ անդամ պետությունները լուրջ հաջողություն ունենան մասնագիտական կրթության ոլորտում և պատրաստակամություն հայտնեց աջակցելու մեր բարեփոխումներին»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157514143643501&set=a.10150460716863501&type=3&theater
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ…
Կանադան Ուկրաինային որպես օգնություն տրամադրելու է 45 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Հրիսթիա Ֆրիլանդը: «Ուրախ եմ հայտարարել, որ Կանադան 45 միլիոն դոլար է տրամադրելու Ուկրաինային՝ որպես աջակցություն»,-ասել է ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով՝ ավելի քան 25 միլիոն դոլարն ուղղվելու է բարեփոխումներին: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով Կանադայում է:
Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողով այցելել են Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, որոնց հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու իրականացվող բարեփոխումներին: Կարևորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ընտրել պահանջարկ ունեցող և…
Չինաստանի իշխանությունները մի շարք երկրների կառուցողական քայլերի հույս ունեն Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման և բաց գլոբալ տնտեսության ամրապնդման հացում Քսանյակի խմբի (G20)՝ Օսակայում կայանալիք գագաթաժողովում, հանուն աշխարհում սաստկացող հովանավորչության դեմ պայքարի։ Այս մասին ասել է Չինաստանի առևտրի փոխնախարար Վան Շոուվենը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Գլոբալ տնտեսությունը ստիպված է պատասխաններ փնտրել մի ամբողջ շարք մարտահրավերների…
«Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց, որը ընդունեց, սակայն քաղաքական արձագանքն ուշացավ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվրիրկաշվիլին: Տեղեկությունը փոխանցում է Aliq.ge-ն։ Կվիրիկաշվիլին իր հայտարարությունում նշում է, որ ընդդիմության մի մասը ապակառուցողական կերպով առաջ տարավ իրավիճակը, սակայն իշխանությունն ավելի ծանր սխալ թույլ տվեց: Ըստ նրա՝ ռետինե փամփուշտների կիրառումը իշխանության համար մեծ սխալ էր:…
Հունիսի 17-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց՝ ԵՄ-ն մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը: «Մենք գտնում ենք՝ մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսական զարգացման գործում: Բացի այդ, մենք գտնում ենք, որ կինոն այն ոլորտներից է,…
Ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Որոշումը ընդգրկված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո: «Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և գործընկերության…
ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը մեր արտաքին քաղաքականության ուղղություններից է, ինչն իր արտացոլումն է գտել նաև կառավարության ծրագրում, 2018 թվականի պետբյուջեի կարատողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նկատեց՝ անկախությունից ի վեր ԵՄ համագործակցությունը մեծապես նպաստել է ՀՀ-ում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում կայացմանը։ Նախարարը կարևորեց 2017…
Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը: Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր…
Բելառուսում կարող է նոր Սահմանադրություն հայտնվել: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։ Աղբյուրը փոխանցում է Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ու բարեփոխումների կարիք ունի: Նա հայտարարել է, որ կյանքն անընդհատ առաջ է գնում, իսկ Սահմանադրությունն աստիճանաբար սկսում է հետ մնալ կյանքի ընթացքից: «Հիմա այնպիսի…
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով…
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այս հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա՝ այդ բարեփոխումները Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են, քանի որ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում դատարաններին։ «Ես կարծում եմ, որ արդարադատության համակարգի խորը և համապարփակ բարեփոխումը…
Քաղաքական շահառուները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից և քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշումներ: Այս մասին հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մշտադիտարկման խմբի անդամներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին դատարանների մուտքերը փակելու կոչին: «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման…