Բարձրագույն դատական խորհուրդ
Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ…
Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարել նախազգուշացում։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-յան էջում տարածված հաղորդագրությունից։ Նշվում է, որ Խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
ԲԴԽ-ն պետք է բովանդակային պատասխան տա․ Թաթոյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Բարձարգույն դատական խորհրդի ու Վլադիմիր Վարդանյանի հայտարարություններին։ ԲԴԽ-ն պետք է բովանդակային պատասխան տա․ Թաթոյան Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել ոստիկանության Մարտակերտի բաժին «Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխան տա. եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ…
ՊՎԾ-ի, ՔԿ-ի ու Ոստիկանության համագործակցությամբ՝ վերականգնվել է 33,7 մլն դրամ
Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՎԾ պաշտոնական կայքից։ Հրամանատարի անփութության հետևանքով՝ Հին Թաղերի 12 դիրք անցել է թշնամուն․…
9 ամսում ԲԴԽ է ներկայացվել 15 կարգապահական վարույթ
Հունվարի 29-ից հոկտեմբերի 28-ն ընկած հատվածում արդարադատության նախարարի պաշտոնակատարի կամ էլ նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներակայացվել 15 կարգապահական վարույթ։ Այս մասին Lurer-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը: Շաբոյանն ասել է, որ այդ վարույթներից 2-ը կարճվել են, 4-ը բավարարվել, 6-ը մերժվել, իսկ 3-ը դեռևս գտնվում են քննության փուլում։ Նա նշել…
Առաջիկայում կլուծվի դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը
Օգոստոսի 14-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց, որ դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության, որը նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից։ Ջհանգիրյանը նշել է, որ առաջիկայում կլուծվի նաև դատավորների թոշակի հարցը,…
ԲԴԽ-ն ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է անում ներդրում ունենալ պատերազմի դադարեցման գործում
Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր՝ դատապարտելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ներդրում ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։ «Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և…
10-ով ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել․ Հուլիսի 31-ին կայացած ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական…
Իվան Բաղրամյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղրամյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։
ԲԴԽ-ն անդրադարձել է Քոչարյանի գործով դատավորի վերաբերյալ տեսանյութերին
Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը․ «Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են…
ԲԴԽ հայտարարությունը՝ ելնելով վիրուսային իրավիճակից
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ – հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական…
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել է կորոնավիրուսի պատճառով
Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով և դատարաններից ստացված դիմումների հիման վրա հեաձգվել է այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը: Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը: Հիշեցնենք՝ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրավիրված ժողովին նախատեսվում էր ընտրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Թեկնածուներն են՝ Վճռաբեկ…
Թալանել են ԲԴԽ առաջատար մասնագետի մեքենան
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայի սեփականատեր Պ.…
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այցելել են Բարձրագույն դատական խորհուրդ
Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա,…















