Հունվարի 29-ից հոկտեմբերի 28-ն ընկած հատվածում արդարադատության նախարարի պաշտոնակատարի կամ էլ նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներակայացվել 15 կարգապահական վարույթ։
Այս մասին Lurer-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:
Շաբոյանն ասել է, որ այդ վարույթներից 2-ը կարճվել են, 4-ը բավարարվել, 6-ը մերժվել, իսկ 3-ը դեռևս գտնվում են քննության փուլում։
Նա նշել է, որ այս ընթացքում ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվել է 2 դատավորի լիազորություն։