Բաց դաս
Զինծառայողները ծանոթացել են «Թումո» կենտրոնի կրթական ծրագրերին
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետներն այսօր՝ փետրվարի 28-ին, բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների համար: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Ներկայացվել են կենտրոնի նորարարական կրթական ծրագրերը և «Թումո»-ի ինքնուսուցողական վարժանքներին ու դասընթացներին զինծառայողների մասնակցության հնարավորությունները:
Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ
Նոյեմբերի 14-ին «Բաց դաս»-ի շրջանակում ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ: Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա կարևորել է որակյալ կրթություն ունենալը և նշել, որ կրթված մարդն ավելի հեշտ է հաղթահարում ցանկացած…
«Բաց դասեր» Ազգային ժողովում
Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ: Նրանց հետ հանդիպել և «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Պատգամավորները պատասխանել են աշակերտների հարցերին: Անդրադարձ է եղել «Բարձրագույն…
Նախարար Արշակյանը «Բաց դաս» է անցկացրել թիվ 192 դպրոցում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Երևանի թիվ 192 հիմնական դպրոց, որտեղ անցել են նաև իր դպրոցական ուսման տարիները։ Նախարարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին, նշել, որ լավ կրթություն ստանալով՝ կկարողանան իրենց գիտելիքներով ծառայել հայրենիքին, իրենց ընտանիքին, ընկերներին, կրթօջախին։ Հակոբ Արշակյանը «Բաց դաս» է անցկացրել դպրոցի բարձր…
Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները` խորհրդարանում
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 20-ին խորհրդարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Հյուրերի հետ «Բաց դաս» է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Ողջունելով դպրոցականներին Ազգային ժողովում` պատգամավորը ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքն ու հիմնական գործառույթները: Հետաքրքրվելով կրթության ոլորտի ծրագրերով՝ ներկաները բարձրաձայնել են Շիրակի մարզի դպրոցներում ներառական ուսուցման…
Հերթական բաց դասն անցկացրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 30-ին խորհրդարան այցելած Երևանի «Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրի ուսանողների, դասախոսների և ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը խոսել է խորհրդարանի կառուցվածքի, գործունեության, օրենսդրական գործընթացների մասին: Նա պատասխանել է կրթության ոլորտին, երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի:…
Խորհրդարան են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 10-ին խորհրդարան են այցելել Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները և դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին: Ուսանողների հետ հանդիպել և «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով մայրաքաղաքի բարելավմանն ուղղված հարցին` պատգամավորը նշել է, որ Երևան…
Խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետևլ ընթացող հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել և «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի…








