բելառուսի թեկնածու
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այս մասին ТАСС-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Բելառուսի կողմից ներկայացրած թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ՀԱՊԿ անդամ պետություններին դեռևս 2018 թվականի դեկտեմբերին», – ասել է նա:…
Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու նշանակելու փաստաթուղթը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։ «Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», – ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Ria.ru-ն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է…
Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշման նախագիծը
Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահ Լուկաշենկոն այսօր ընդունել է Զասին, ով այժմ զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և ընդգծել. – «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և…
Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը
Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին: «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը անցել է Ղրղզստանին, և ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցեցինք և ես ստորագրեցի որոշում», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ժեենբեկովը: «Կարծում եմ, որ մենք չպետք…




