բենզալցակայաններ

  • Հայաստանում վերջին մեկ ամսում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակել է աճել։ Երեկ առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով: Այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 340, իսկ պրեմիումինը՝ 360 դրամ, դիզելային վառելանյութը՝ 340 դրամ։ Նշենք, որ մեկ  ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 60 դրամով, այսինքն՝ շուրջ 18%։

    Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է աճել
  • Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մշտադիտարկումներ…

    Ստուգումներ Գավառ և Սևան քաղաքներում․ Եղել են թերացումներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են…

    Երևանի մի քանի բենզալցակայաններում ստուգմամբ հայտնաբերված թերաչափման փաստերով քրգործեր են հարուցվել
  • Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազալցակայանների խնդրին, ասաց. «Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը: Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայաններն ու բենզալցակայանները չեն տալիս ՀԴՄ կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ու ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի՞ չեք կարողանում, պարոն Մանուկյան, պարո՛ն Օսիպյան, պարո´ն…

    Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք. Նիկոլ Փաշինյան
  • Հայաստանում որոշ ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ շարունակում է նվազել բենզինի գինը։ Այժմ որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արժե 410 դրամ, իսկ որոշ բենզալցակայաններում էլ արդեն այսօր առավոտյան՝ 400 դրամ։ Նկատենք, որ տոնական օրերին սա արդեն գների նվազման երկրորդ փուլն է. մինչ այժմ բենզինի ռեգուլյար տեսակի գինը 430-440 դրամ էր։ Բենզինի գինը նվազել է 490-480 դրամից։

    Հայաստանում բենզինի գինը շարունակում է նվազել