fbpx
Կառավարություն

Ստուգումներ Գավառ և Սևան քաղաքներում․ Եղել են թերացումներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մշտադիտարկումներ է իրականացրել: Մի քանի խախտումներ են արձանագրվել Գավառ քաղաքի բենզալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/948177788987082/

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ