բենի գանց

  • Հանդիպել են Իսրայելի ՊՆ ղեկավարն ու Պաղեստինի նախագահը

    Հանդիպել են Իսրայելի ՊՆ ղեկավարն ու Պաղեստինի նախագահը

    Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ՊՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես ընդգծել են համակարգային անվտանգության խորացման կարևորությունն ու համագործակցությունն այս ոլորտում։ Սա պաշտոնյաների արդեն 2-րդ հանդիպումն է՝ Իսրայելու նոր կառավարության ձևավորումից հետո։

  • Իսրայելում դարձյալ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

    Իսրայելում դարձյալ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

    Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել 2020 թվականի մարտի 2-ին երկրում անցկացնել խորհրդարանական ընտրություններ, ինչը մեկ տարվա ընթացքում կդառնա երրորդը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ խորհրդարանի այս որոշումը կապված է այն բանի հետ, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը չեն կարողացել կոալիցիոն նոր կառավարություն ստեղծել: Խորհրդարանում ընտրությունների օրը…

  • Նեթանյահուն դարձյալ կոալիցիոն կառավարության կոչ է արել Գանցին

    Նեթանյահուն դարձյալ կոալիցիոն կառավարության կոչ է արել Գանցին

    Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցին վերսկսել կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը։ Ավելի վաղ կենտրոնամետների ղեկավարը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին էր վերադարձրել կառավարության ձեւավորման մանդատը, քանի որ խնդիրը չէր կարողացել լուծել իրեն…

  • Իսրայելում չեն կարողանում կոալիցիոն կառավարություն կազմել

    Իսրայելում չեն կարողանում կոալիցիոն կառավարություն կազմել

    Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։ Այս մասին Նեթանյահուն գրել է Twitter-ի իր էջում։ «Ցավոք, երեկ (նոյեմբերի 19-ին) մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել Ավիգդոր Լիբերմանի առաջադրած պայմանը, ըստ որի պետք էր ընդունել Իսրայելի նախագահի նախագիծը, որով ես՝ որպես գործող վարչապետ,…

  • Նեթանյահուն իր հետ կոալիցիա ձևավորելու կոչ է արել իր գլխավոր մրցակցին

    Նեթանյահուն իր հետ կոալիցիա ձևավորելու կոչ է արել իր գլխավոր մրցակցին

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իր գլխավոր մրցակից, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարության նախկին ղեկավար Բենի Գանցին միանալ իրեն և կոալիցիա ձևավորել։ Այս մասին գրում է The Guardian-ը: Ինչպես թոխանցում է աղբյուրը, «Կապույտ և սպիտակ» կուսակցության առաջնորդ Գանցի մամուլի քարտուղարն անմիջապես չի արձագանքել Նեթանյահուի անսպասելի առաջարկին։ Կուսակցության առաջնորդն այս առիթով անձամբ ելույթ կունենա…

  • Իսրայելում կրկին խորհրդարանական ընտրություններ են

    Իսրայելում կրկին խորհրդարանական ընտրություններ են

    Իսրայելում այսօր խորհրդարան են ընտրում, ընդ որում՝ սա արդեն երկրորդ քվեարկությունն է վերջին կես տարվա մեջ: Ապրիլին անցկացված ընտրություններից հետո երկրի երկարամյա վարչապետը՝ «Լիքուդ»-ի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ: Դրա հետևանքով 21-րդ գումարման Քնեսեթը լուծարվեց՝ դառնալով ամենակարճաժամկետը երկրի պատմության մեջ: «Հիմա գլխավոր հարցն է՝ Բիբին հինգերորդ անգամ…

  • Նեթանյահուի մրցակիցն ընդունել է իր պատությունն ընտրություններում

    Նեթանյահուի մրցակիցն ընդունել է իր պատությունն ընտրություններում

    Իսրայելի «Կապույտ և սպիտակ» կուսակցության ղեկավար, գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակից Բենի Գանցն ընդունել է իր պարտությունը: Ձայների 97%-ի հաշվարկի արդյունքներով՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120 տեղանոց Քնեսեթում կզբաղեցնի 65 աթոռ, իսկ Գանցի կուսակցությունը խորհրդարանում կունենա 55 տեղ «Մենք ժողովրդավար ենք և ընդունում ենք ժողովրդի որոշումը», – հայտարարել է Գանցը: Այս մասին հայտնել…