բեռնատար
Ջրածնի նոր հորիզոնները․ Cummins-ի բեռնատարը սահմանում է 2,900 կիլոմետրի ռեկորդ
Ավտոմոբիլային արդյունաբերության կայուն տրանսպորտի լուծումների որոնումները բազմազան կարծիքներ են ծնում՝ կապված ածխաթթվական գազերի արտանետումները նվազեցնելու ուղիների հետ։ Մինչև այժմ, մարտկոցով աշխատող էլեկտրական տրանսպորտային միջոցները գրավել են հասարակական քննարկումների կենտրոնը, սակայն ջրածնային բեռնատարի վերջին նվաճումը հզոր ապացույց է՝ ջրածնի վառելիքի բջիջ տեխնոլոգիայի չօգտագործված ներուժի մասին։ H2Rescue բեռնատարը, որը մշակվել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության (DOE) նախաձեռնությամբ, հիանալի…
ԱՄՆ-ում մեքենայում պառկած շունը հրացանից կրակել է տղամարդու վրա
Կանզասում 32-ամյա տղամարդը մահացել է որսի ժամանակ այն բանից հետո, երբ պիկապ բեռնատարի հեևի նստարանին պառկած շունը պատահաբար հրացանից կրակել է նրա վրա։ Այս մասին հայտնում է BNO News-ը՝ Միջադեպը տեղի է Օկլահոմա նահանգի հետ սահմանի մոտ։ Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը գտնվել է պիկապի առջևի ուղևորի նստարանին, իսկ հետևի նստատեղին՝ հրացան և որսորդական հանդերձանք։…
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. կա տուժած
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։02-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Տ․, ծնված 1992 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է․…
Քանաքեռավան գյուղում բեռնատար է շրջվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի…
Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում
Հունաստանում կործանվել է ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- հայտնում…
46 միգրանտների մահացած վիճակում հայտնաբերել են Սան Անտոնիոյում՝ բեռնատարի մեջ
Առնվազն 46 մարդ մահացած վիճակում հայտնաբերվել է Սան Անտոնիոյում բեռնատարի մեջ։ Ըստ իշխանությունների, մի տեսարան, որը քաղաքապետն անվանել է «սարսափելի մարդկային ողբերգություն»: Այս մասին գրում է CNN-ը։ Զոհերը միգրանտներ էին, ասել է քաղաքային խորհրդի անդամ Ադրիանա Ռոշա Գարսիան։ Նրանց գտել են այն ժամանակ, երբ ԱՄՆ դաշնային իշխանությունները սկսել են «աննախադեպ» գործողություն՝ խաթարելու մարդկանց մաքսանենգության ցանցերը՝…
Հրշեջ-փրկարարները բեռնատարը արգելափակումից դուրս են բերել
Հունիսի 14-ին, ժամը 09։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ`…
Ինդոնեզիա բեռնատարը բախվել սարալանջին․ 18 մարդ զոհվել է
Չորեքշաբթի Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում բեռնատարը ընթացել է լեռնային ճանապարհով և բախվել սարալանջին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ նշելով, որ վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ բեռնատարը տեղափոխել է 29 մարդ։ Չորսի վիճակը գնահատվում է ծանր։
Ռուսները առգրավել են Ուկրաինայի ԶՈւ-ի 2 մեքենա, հագել ուկրաինական համազգեստ ու շարժվում են Կիևի կենտրոն
Ռուսաստանի Դաշնության որոշ զինվորականները Ուկրաինայի ԶՈւ-ի 2 ավտոմեքենա են առգրավել, հագել են ուկրաինացի զինվորականների համազգեստ ու շարժվում են դեպի Կիևի կենտրոն։ Այս մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը: Նա նշել է, որ դրանց հետևում են ռուսական ռազմական բեռնատարները։
Բեռնատարների վարորդները փակել են Կանադան ԱՄՆ-ին կապող կամուրջը
Կանադայում բեռնատարների վարորդները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների ու մյուս սահմանափակումների դեմ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Նշվում է, որ վարորդները փակել են ամերիկյան Դեթրոյթ և կանադական Վինձոր քաղաքներն իրար կապող «Ամբասադոր» կամուրջը, որով օրական ավելի քան 8000 բեռնատար է անցնում ու որով տեղի է ունենում երկու երկրների միջև առևտրի…
Կանադայում ցուցարարներին զգուշացրել են բանակի ներգրավվման հնարավորության մասին
Կանադայում բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները՝ պարտադիր պատվաստումների ու կարանտինի դեմ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ Օտտավայի ոստիկանապետը զգուշացրել է՝ ցույցերը ցրելու գործում ներգրավվել զինված ուժերին, քանի որ իրավապահները ռեսուրսներ չունեն՝ մայրաքաղաքի ճանապարհներն արգելափակած բեռնատարները հեռացնելու համար։ Նա ասել է նաև, որ զինվորներին ներգրավվելը չափազանց վտանգավոր է, որովհետև ցուցարարների մեջ…
Երևան-Մեղրի ճանապարհին գազով բեռնատար է կողաշրջվել․ իրանցի վարորդը հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ բենզալցակայանում․ աշխատակիցն այվածքներով հոսպիտալացվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ) Արցախի փողոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվում Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ…
Թեստ-դրայվի է ենթարկվել աշխարհում առաջին ինքնակառավարվող բեռնատարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկյան TuSimpe ընկերությունն Արիզոնայում փորձարկել է իր ամբողջովին ինքնակառավարվող բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։ Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ ամբողջովին ինքնակառավարվող բեռնատարն անցնում է հանրային նշանակության ճանապարհներով ու այդ ընթացքում չի հեռակառավարվում։ Նշվում է, որ բեռնատարը ճանապարհներին է եղել ընդհանուր 80 րոպե, որոնց ընթացքում անցել է 130 կիլոմետր։ Ըստ աղբյուրի՝ մեքենան…
62 միավոր տեխնիկա՝ Երևանի ձնամաքրման համար․ պարկը համալրվել է 8 մեքենայով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2021 թվականին Երևանի ձնամաքրման գործընթացն ամբողջությամբ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներ են համալրել համայնքային կառույցի ավտոհավաքակայանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի. Երևանի քաղաքապետարան Որոշ վարորդներ պահանջում են վերադառնալ նվազագույն աշխատավարձի և «սև» եկամուտի համակարգին․ Կարապետյան ««Սրանք բազմաֆունկցիոնալ, կատարելագործված մեքենաներ…
Վայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 01:30-ին Վայոց ձորի տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Անգեղակոթի խաչմերուկում բեռնատար է կողաշրջվել․ կա զոհ Տղամարդուն վրաերթի են ենթարկել, նա շպրտվել է այլ փողոց, որտեղ ենթարկվել է կրկնակի վրաերթի Նշվում է, որ դեպքի…















